Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թաղապետարանների և տրանսպորտային գծերի ներկայացուցիչները սկսել են ճնշում գործադրել ՙՎճարում ենք 100 դրամ՚ ակցիայի ակտիվիստների նկատմամբ

$
0
0

Այսօր առավոտյան Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստ աղջկան։ Այդ մասին հաղորդել է շարժման ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսում:


Նրա ասելով, ակտիվիստ աղջիկը Գարեգին Նժդեհի հրապարակի կանգառում անցորդներին թռուցիկներ է բաժանել և կոչ  արել չվճարել 150 դրամ ուղեվարձ, երբ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել նրան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ ակտիվիստուհու ինքնությունը դեռ չեն պարզել: Միևնույն ժամանակ, հուլիիս 23-ի ուշ երեկոյան Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում երթուղային գծերի տերերը և ՙԵրևանտրանսի՚ աշխատակիցները փորձել են խոչընդոտել բողոքի գործողությունը: Նրանք ծեծկռկոց սկսել ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստների հետ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles