Արմինֆո.Հունվարի 24-ին Ալավերդի և Ստեփանավան քաղաքներում տեղի ունեցավ Արդշինբանկի տարածքային մասնաճյուղերի վերանորոգված գրասենյակների հանդիսավոր բացումը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և այլ պաշտոնատար անձիք:
Լոռու Մարզպետ Արթուր Նալբանդյանը բոլորին շնորհավորեց նշանակալից իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Արդշինբանկին` ի շահ մարզի բնակիչների կատարած աշխատանքի համար։
«Ներկայումս բանկային սեկտորում առկա են ազատ միջոցներ, որոնք բանկերն ուղղում են երկրի տնտեսության և, մասնավորապես, մեր տարածաշրջանի զարգացմանը։ Համոզված եմ՝ Արդշինբանկի կողմից ստեղծված նոր և հարմարավետ պայմանները, անշուշտ, կնպաստեն սպասարկման մակարդակի և որակի բարձրացմանը։ Մենք միայն ողջունում ենք նման նախաձեռնությունները», նշեց մարզպետը։
Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ Արդշինբանկը մեծ ուշադրություն է դարձնում իր, բանկային համակարգում խոշորագույնը հանդիսացող, մասնաճյուղային ցանցի զարգացմանը մարզերում և շահագրգռված է նրանում, որպեսզի այդ մասնաճյուղերը լինեն նույնպես հարմարավետ, ինչպես մայրաքաղաքի մասնաճյուղերը։ «Ժամանակակից պահանջներին համապատասխան մասնաճյուղերի վերազինմանն ուղղված մեր քաղաքականությունը, առաջին հերթին, թելադրված է հաճախորդների շահերով, որոնց համար մենք փորձում ենք ստեղծել ավելի հարմարավետ և ժամանակակից սպասարկման պայմաններ՝ կիրառելով նոր բանկային տեխնոլոգիաներ և ստանդարտներ», - ընդգծեց Ա․ Գասպարյանը։
Եզրափակելով հանդիպումը, Արդշինբանկի Ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզի ղեկավարությանը և անձամբ մարզպետին` Արդշինբանկին ցուցաբերած մեծ վստահության համար և հավաստիացրեց, որ բանկն ուշադրության կենտրոնում է պահելու տարածաշրջանային զարգացմանը ։ «2017 թվականին Արդշինբանկի ակտիվները գերազանցել են մեկ միլիարդ ԱՄՆ դոլարը՝ այդպիսով դառնալով Հայաստանի խոշորագույն բանկը, այդ թվում՝ իր մասնաճյուղային ցանցով։ Քաջ գիտակցելով պատասխանատվության դերը հաճախորդների և երկրի նկատմամբ՝ մեր բոլոր ջանքերը կուղղենք կյանքի որակի բարելավմանը ոչ միայն մեծ քաղաքներում, այլև հանրապետության ամբողջ տարածքով, որտեղ գործում են մեր սպասարկման կետերը», - ամփոփեց Դ․ Սարգսյանը։
↧