Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռիչարդ Միլսը կշարունակի իր առաքելությունը Հայաստանում

$
0
0
Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի իր աշխատանքն այդ պաշտոնում: Այդ մասին ԱրԻնֆո-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունում:   Մասնավորապես, նշվում է, որ Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում և ծառայում են նախագահին: «Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, ովքեր «քաղաքական պաշտոնյաե են, այսինքն՝ կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում: Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող  դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են և չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը ևս կադրային դիվանագիտական ծառայող է:  Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել և նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»,- նշել են դեսպանատան մամուլի ծառայությունում: 

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles