Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլար

$
0
0
Արմինֆո.Ըստ իրանական մամուլի հրապարակած տեղեկությունների՝ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել՝ նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:  «Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:   Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է $ 219,3 մլն, տարեկան անկումը` 13,4%: Մասնավորապես, արտահանումը նվազել է 6,1%, մինչև $ 70,2 մլն, իսկ ներմուծման անկումը կազմել է 16.5%, մինչև $ 149,1 մլն:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles