Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ստեփան Սաֆարյան: Բիձինա Իվանիշվիլիի հետ Գագիկ Ծառուկյանի համեմատությունը տեղին չէ

$
0
0

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համեմատությունը «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ տեղին չէ: Մարտի 5-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

 

«Այդ երկու ուժերի անցած ուղիները բոլորովին տարբեր են: Ավելին, ԲՀԿ ընդդիմադիր ուժ չէ` ի տարբերություն «Վրացական երազանքի», որը դիրքորոշվել էր որպես ընդդիմադիր և վտանգեց ամեն ինչ` մտահղացված բարեփոխումներն իրագործելու համար», - նշել է Սաֆարյանը: Նրա ասելով, ԲՀԿ երբեք բացահայտ չի հայտարարել իշխանափոխություն իրագործելու մտադրության մասին:

 

Սացիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին կարծում է, թե Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ իշխանության հասնելու միակ եղանակն ավելի հզոր քաղաքական ուժի հետ համագործակցելն էինչպիսին է ԲՀԿ,  որն ունի բավականին մեծ ընտրազանգված, բացի այդ, դեռ պարզ չէ, թե իրեն ինչպես կպահի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները տառապում են բոնապարտիզմով, որը նրանց թույլ չի տալիս միավորվել ինչ-որ գործողություն իրականացնելու համար: Նրանցից յուրաքանչյուրը միայն իրեն է տեսնում նախագահ», - եզրափակել է սոցիոլոգը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles