Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԱՄԷ հետ մուտքի վիզայի պահանջի վերացման շուրջ համաձայնագրին

$
0
0
Արմինֆո. Հայաստանը մտադիր է առանց վիզայի ռեժիմ հաստատել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Հայաստանի կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և  Արաբական Միացյալ Էմիրությունների միջև մուտքի վիզայի պահանջի վերացման շուրջ համաձայնագրի կնքման մասին առաջարկությանը: Ինչպես հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, համաձայնագրի կնքման նպատակը ԱՄԷ հետ զբոսաշրջության և գործարար կապերի խթանումն է:   Հիշեցնենք, որ Երևանը նաև որոշում է կայացրել Դուբայում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տվյալներով, ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է Հայաստանի 2500-3000 քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:   Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականի 9 ամիսներին ԱՄԷ և Հայաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 71,4 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,1 անգամ: Ներմուծվող հիմնական ապրանքներն են շինանյութերը, ներկերը, շաքարը, նպարեղենը, թուղթը, կահույքը, էլեկտրատեխնիկան, փոխադրամիջոցները: Արտահանվող հիմնական ապրանքներն են պղինձը, ալյումինը, բնական և արհեստական մարգարիտը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles