Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն հերքում են «Շմել» տիպի ռեակտիվ համակարգից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկատվությունը

$
0
0
Արմինֆո.ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական տեղեկատվությունը, թե մի քանի օր առաջ հայկական զինուժը Թովուզի շրջանի ուղղությամբ օգտագործել է «Շմել» տիպի ռեակտիվ համակարգ: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:  «Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար, սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիանե, դա ակնհայտ է: Սակայն, թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը… Բայց, ամեն դեպքում, ժամանակից առաջ անցնելով արժե մեր հավանական հակառակորդին հիշեցնել հետևյալը. աշխարհում գոյություն ունեն էակներ, որոնք չունենալով մտածելու ունակություն, շատ հաճախ նախկինում կատարած սխալներից խուսափելու համար դիմում են սեփական բնազդի օգնությանը…»,-գրել է Սենոր  Հասրաթյանը։   ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նույնպես կտրականապես հերքել է «Շմել» կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքները: Նրա խոսքով, հարևան երկրի ռազմական գերատեսչության հնչեցրած մեղադրանքն ապատեղեկատվություն է, որը սադրիչ բնույթ է կրում: «Հայկական կողմը շատ դեպքերում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին չի պատասխանում, և նման միջոցների օգտագործման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող»,- ընդգծել է նա:   Հովհաննիսյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանը հանդես է գալիս  միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգտին և պատրաստ է ինչպես այդ, այնպես էլ ցանկացած այլ միջադեպերի հետաքննությանը: «Այնպես որ՝ Բաքուն պետք է որոշի՝ արդյո՞ք պատրաստ է պարզել իր իսկ հայտարարած միջադեպի հանգամանքները»,- ասել է Հովհաննիսյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles