Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. բանը հասնում է նյարդային ջղաձգումներին և հանգստացուցիչ միջոցներին

$
0
0
Արմինֆո. Չնայած այն բանին, որ մինչև խորհրդարանական ընտրություններն ավելի քան երկու ամիս է մնացել՝ Հայաստանի քաղաքական դաշտում, այնուամենայնիվ, դեռևս հստակություն չկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակների և նախընտրական դաշինքների կազմերի առնչությամբ:   Ամենասուր պայքարը ծավալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի շուրջ, քանի որ ՀՀԿ-ն, անշուշտ, առաջատար կլինի նաև այդ ընտրություններում: Անցողիկ տեղերի համար հատկապես թեժ պայքար է ծավալվել ՀՀԿ կանանց շրջանում: Բանը նույնիսկ հասել է նյարդային ջղաձգումներին և հանգստացուցիչ միջոցներին: ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն՝ հանրապետական կանանցից ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում Հերմինե Նաղդալյանը չէ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այլ՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, և այդ հարցն անձամբ վերահսկում է Կարեն Կարապետյանը: Դա նշանակում է, որ ՀՀԿ հաղթանակի դեպքում փոխխոսնակ կարող է դառնալ Հովհաննիսյանը: Նույն աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ քննարկվել է Հովհաննիսյանին Նաղդալյանի փոխարեն ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար նշանակելու հարցը: Այս ամենը վատ է անդրադարձել փոխխոսնակի առողջական վիճակի վրա:   Հանուն արդարության պետք է նշել, որ սուր պայքար է ծավալվել հենց ՀՀԿ համամասնական ցուցակի շուրջ: Ինչ վերաբերում ռեյտինգային ցուցակին, այստեղ շատ թեկնածուների նույնիսկ պետք է համոզել: Պատգամավորական մանդատի հավանական թեկնածուները չեն ցանկանում միջոցներ ու ռեսուրսներ ծախսել ռեյտինգային համակարգով պայքարի համար և ավելի շատ ձգտում են հայտնվել համամասնական ցուցակում: Այսպես՝ ռեյտինգային համակարգով պայքարից հրաժարվել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:   Նյարդային մթնոլորտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Այստեղ բոլորը, շունչները պահած, սպասում են քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Սակայն, նա մինչև վերջ պահում է ինտրիգը. Հայտարարությունը պետք հնչեր հունվարի սկզբին: ԲՀԿ-ում գտնում են, որ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հերթական խորհրդակցությունից հետո: Սակայն, ԱրմԻնֆո-ի տեղեկությունների համաձայն, նա արդեն հանդիպել է նախագահի հետ արձակուրդից վերջինիս վերադարձից հետո, իսկ քաղաքականություն նրա վերադարձի և ընտրություններից հետո ՀՀԿ հետ ԲՀԿ դաշինք կազմելու հարցը պետության ղեկավարի հետ քննարկվել է դեռ մի քանի ամիս առաջ:   Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, այն հանդես կգա առանձին, և աստեղ առանձնակի ինտրիգներ սպասել պետք չէ: Նույնը վերաբերում է ՀՅԴ-ին: Դեռ անորոշ են Հայ ազգային կոնգրեսի ծրագրերը, քանի որ իր գործողությունների վերաբերյալ հստակ հայտարարություններ այդ կուսակցությունից վերջին ժամանակներս չի եղել: Սակայն, արդեն հայտնի է, որ  ՀԱԿ հավատարիմ գործընկեր, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, չնայած այդ ուժի հետ «հավերժ բարեկամության» մասին նրա վերջին հավաստմանը, առանձին բանակցություններ է վարում «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքին միանալու շուրջ:   Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների մասնակցությամբ «Ելք» նախընտրական դաշինքին, այստեղ գրեթե ամեն բան որոշված է, և արդեն հունվարի 21-ին հասարակայնությանը կներկայացվի վերջինիս համամասնական ցուցակը: Իհարկե, դեռ չեն ավարտվել բանակցությունները Գյումրիի «Գալա» կուսակցության և «Ժառանգություն» կուսակցության որոշ անդամների հետ:   Իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նախընտրական ծրագրերը լիակատար չափով չեն իրագործվել ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն՝ նրան չի հաջողվել հասնել ընդդիմադիր դաշտի այն լայն համախմբմանը, որն ի սկզբանե նախատեսվում էր: Դեռ միանշանակ է, որ Օհանյանի շուրջ կհամախմբվեն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» և Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունները: Դաշինքի գործունեությանը կմասնակցի նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը և ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի նախկին ղեկավար Արթուր Ալեքսանյանը: Հնարավոր է, դաշինքին միանա նաև Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը:  «Ժառանգություն» կուսակցության գործերն ավելի վատ են: Ամենայն հավանականությամբ, նա չի մասնակցի ընտրություններին՝ որպես առանձին ուժ, իսկ վերջինսի առանձին անդամները կհամալրեն այս կամ այն նախընտրական դաշինքների ցուցակները: Այսպես՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և վարչության անդամ Հովսեփ Խուրշուդյանը  խորհրդակցություններ են անցկացնում Սեյրան Օհանյանի գլխավորած դաշինքին միանալու շուրջ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը Մարտիրոսյանի ու Խուրշուդյանի նման գործողությունները կուսակցության գաղափարների դավաճանություն են համարում, քանի որ, նրանց կարծիքով, Օսկանյանը և Օհանյանը 2008 թ. մարտի մեկի իրադարձությունների հիմնական մեկավորներից են: Փոստանջյանը և Սաֆարյանն իրենց հերթին«Ելք» դաշինքին միանալու շուրջ խորհրդակցություններ են անցկացնում: Նախօրեին «Ժառանգությունից»  դուրս գալու վերաբերյալ դիմում է գրել Անահիտ Բախշյանը՝ հայտնելով Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության դաշինքին միանալու մտադրության մասին: Ի դեպ, արդեն հայտնի է, որ այդ դաշինքը կգլխավորի Բագրատյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles