Երևանում ավարտվել է ՀԱԿ երթը`նվիրված 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին: Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից` հանրահավաքից անմիջապես հետո, և ավարտվել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ մասնակիցներից մեկն այրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Ավելացնենք, որ երթի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ:
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ով պարտվել էր ընտրություններում, բազմահազարանոց բողոքի ակցիաներ էին անցկացնում` պահանջելով վերանայել ընտրույթունների արդյունքները:
Գործող իշխանության և ընդդիմության միջև դիմակայությունը մարտի 1-2-ին վերաճեց զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց 10 քաղաքացի, շուրջ 200-ը` վիրավորվեց: