Արմինֆո. Ադրբեջանական զորքերը հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին
«Սույն թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
↧