Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին

$
0
0
Արմինֆո.Բնապահպանության նախարարությունը հանդես է գալիս լեռնահանքային արդյունաբերության ողջ ոլորտի համար օրենսդրական մակարդակով էկոլոգիական ռիսկերի ապահովագրության լիարժեք համակարգի ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Արծվիկ Մինասյանը` դեկտեմբերի 27-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:   Ինչպես նշել է նախարարը, այսօրվա դրությամբ էկոլոգիալան ապահովագրության լիարժեք համակարգի ներդրումը Հայաստանի բնապահպանության նախարարության կարևորագույն խնդիրներից մեկն է: «Lydian Armenia-ն, որն Ամուլսարի ոսկու հանքի մշակման լիցենզիա ունի, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է լիարժեք ապահովագրություն, քանի որ տվյալ փուլում բացակայում է իրավունքի օրենսդրական նորմը, որը պահանջում է ոլորտում ապահովագրության համակարգի պարտադիր ներդրում», - հայտարարել է Մինասյանը:   Ինչպես կարծում է բնապահպանության նախարարը, իրեն հարգող ընկերությունը պարտադիր պետք է անցնի Lydian Armenia-ի հետքերով և երաշխավորի երրորդ կողմի գույքին կամ առողջությանը հասցված վնասի փոխհատուցումը: «Այդ լավ օրինակը պետք է տարածվի ոլորտում, առաջին հերթին` կամավոր հիմունքով: Նաև հնարավոր է, որ էկոլոգիական ապահովագրությունը կդառնա ծայրահեղ մրցակցային առավելություն` Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում հայտարարված մրցույթների մյուս հավասար պայմանների դեպքում», - նշել է նա: Նախարարի ասելով, հետագայում համակարգի պարտադիր և  լիարժեք ներդրումը հնարավոր կդառնա Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրագործման շրջանակում:   Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամուլսարի հանքավայրի մշակման ծրագրի շրջանակում կներդրվի բնապահպանական ապահովագրության համակարգ: Ինչպես դեկտեմբերի12-ին հայտարարել էր Lydian Armenia-ի (նախկին անվանումը Geoteam) գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ապահովագրությունը ենթադրում է փոխհատուցում երրորդ անձի վնաս հաացնելու կամ ընկերության գործունեությանն առնչվող այլ ապահովագրական ռիսկերի դեպքում, և դրանց ապահովագրական փոխհատուցումը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար:   Նշենք, որ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրված Lydian International ընկերությունը հանդես է գալիս որպես Lydian Armenia-ի միակ բաժնետեր, որն ունի երկրում պաշարների մեծությամբ երկրորդ` Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակնան լիցենզիա: Ամուլսարի նախագծի արժեքը կազմում է 370 մլն դոլար: Օգոստոսին կայացել է նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախապատարստական աշխատանքներն սկսվել են 2006 թվականին: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկեետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Ամուլսարի ծրագրի շրջանակում կստեղծվի 1300 աշխատատեղ` շինարարության գործընթացում (շինարարական աշխատանքները կտևեն մոտ 2 տարի), և 650-700 աշխատատեղ հանքավայրի շահագործման ողջ ընթացքում: Lydian International բաժնետերեր են նաև միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ IFC և EBRD: Ընկերության բաժնետոմսերը արժենշվում են Թորոնթոյի ֆոնդային բորսայում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles