Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է

$
0
0
Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կրկին հետաձգվել է մինչև կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան, որը տեղի է ունենալու հաջորդ տարվա ապրիլին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են հայոց պետության ղեկավարի մամուլի ծառայությունից: «Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան», - ասվում է հաղորդագրությունում:   Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախօրեին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը:  Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա ծրագրերին:   Ավելի վաղ որոշում էր կայացվել երեք տարին մեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մակարդակով ռոտացիայի մասին` հաշվի առնելով ռուսական այբուբենը: Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պետք է նշվեր Հայաստանից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անունը, սակայն հարցն օրակարգից հանվեց,  նախագահ Սերժ Սարգսյանի ասելով, Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով: Հայաստանի նախագահը նաև հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն այդ հարցին կվերադառնան  տարեվերջին` Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles