Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Article 6

$
0
0
Արմինֆո.ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:   Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան-Օձուն, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը:   Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, և առկա է մառախուղ: Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևան, Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:   Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի «Սարավան-«Զանգեր», և Գեղարքունիքի մարզի, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:   ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles