Եթե ժամանակին պատժվեին 1999 թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, ինչպես նաև 2004 թ. ապրիլի 12-ի հրահրիչները, չէին լինի մարտի 1 սպանությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը`ելույթ ունենալով Ազատության հրապարակում:
ՙԵրկրին անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ: Ինչ ունենք մենք հիմա`աղքատության, միգրացիայի աճ, սոցիալական բևեռացում, գործազրկություն: Իսկ իշխանություններն այդ պայմաններում հարստանում են: Այս իրավիճակը հարկավոր է փոխել և սկսել ժողովրդավարական ընտրությունների անցկացումից ու այդ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումից: Ապագայի հանդեպ հավատը վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն: Դա միակ ելքն է, և այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք փոխել իրավիճակը՚,- հայտարարել է Դեմիրճյանը: