Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արտակ Զաքարյան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարևոր են հասցեական մոտեցումները

$
0
0
Արմինֆո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարևոր են հասցեական մոտեցումները, ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:   Նրա կարծիքով, անընդունելի է շանտաժի քաղաքականությունը, որին դիմում է ադրբեջանական կողմը՝ ամեն օր խախտելով հրադադարի ռեժիմը, դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարելով և գնդակոծելով հայկական դիրքերը: «Դա արգելակում է գործընթացը և անհնար դարձնում տեղաշարժերը»,- նշել է նա:   Զաքարյանն անդրադարձել է ռուս-ադրբեջանական զենքային գործարքներին՝ նշելով, որ այդ հարցը բաց է մնում հայ հասարակությունում: «Այդ հարցի առնչությամբ, բնականաբար, անցկացվել են քննարկումներ: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ դա ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է: Եվ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները չեն սահմանափակում Ռուսաստանի հնարավորությունները»,- նշել է պատգամավորը:   Հայ խորհրդարանականը նշել է նաև, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ հայտարարությունում կողմերը կարեւորում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ս.թ. հոկտեմբերի 14-ին ընդունված հայտարարությունը եւ հաստատում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ,պետությունների տարածքային ամբողջականության հիման վրա:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles