Արմինֆո.«Ավստրիական ավիաուղիներ» ընկերության՝ Վիեննա-Երևան չվերթ իրականացնող օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում, ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, և վերադարձել է Վիեննա: Օդանավակայանում հայտնել են, որ այսօր առայժմ դա միակ դեպքն է, երբ օդանավը չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում՝ եղանակային վատ պայմանների պատճառով:
↧
«Ավստրիական ավիաուղիներ» ընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
↧