Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ֆրանսիացի խորհրդարանական. Իրանի նախագահի այցը Հայաստան կարող է կարևոր դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում

$
0
0
Արմինֆո. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան կարող է կարևոր դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման գործում: Ինչպես հաղորդում է «Թրենդը», այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի կոմիտեի փոխնախագահ Նատալի Գուլեն:  «Իրանը, որը լավ հարաբերություններ է հաստատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, ի զորու է օգնել արդար լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հարցում», - կարծում է ֆրանսիացի խորհրդարանականը:   Նրա կարծիքով, Իրանը կարող է կենտրոնական դեր խաղալ այդ հարցում, հաշվի առնելով, որ երկրում ապրում է 40 միլիոն ադրբեջանցի և մեծաթիվ հայ համայնք:   Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իրանը կարող է օգնել Հայաստանի քայքայվող տնտեսությանը` որպես պայման առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության «արդար լուծումը»: «Որպես հզոր տարածաշրջանային տերություն և հարևան` Իրանը, ցանկության դեպքում, կարող էր Հայաստանին արագ համոզել ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները և կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես հստահ եմ, որ Իրանն այդ հարցում կարող է լինել ոչ պակաս արդյունավետ, քան ԵԱՀԿ Մինսկի խումբը», - կարծում է Ֆրանսիայի Սենատի արտաքին գործերի կոմիտեի փոխնախագահը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659