Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ինտերնետի կրկնակի ծավալ «My Beeline Armeniaե բջջային հավելվածի միջոցով` արդեն անժամկետ

$
0
0
Արմինֆո.Beeline-ը հայտարարում է «My Beeline Armeniaե  բջջային հավելվածով տրամադրվող «Mega 500+ե շարժական ինտերնետ ծառայության անժամկետ երկարաձգման մասին: «Mega 500+ե ծառայությունը հավելվածով միացնելու դեպքում բաժանորդները կստանան գերարագ  ինտերնետի կրկնակի ծավալ:    «Mega 500+ե շարժական ինտերնետի ծառայության բաժանորդները կշարունակեն  օրական ստանալ 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 500 ՄԲ փոխարեն։ Ծառայության արժեքը մնում է անփոփոխ՝ 150 դրամ օրավարձով:  «Mega 500+ե ծառայությունը կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկե բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով app.beeline.am ):  «Մենք աշխատում ենք մեր բաժանորդների համար թվային ոլորտում ստեղծել ավելի շահավետ առաջարկներ ու հարմար պայմաններ: Այսուհետ  «Mega 500+ե ծառայությունը կգործի անժամկետ, ինչը մեր բաժանորդների ակտվության արդյունքն է: Կցանկանայի նշել, որ վերջերս My Beeline Armenia բջջային հավելվածում ստեղծել ենք հնարավորություն պատվիրել սմարթֆոններ ոչ միայն կանխիկ, այլ նաև ապառիկ գնման և անվճար առաքման պայմանով: Եվս մեկ առաջարկ, որը նպատակ ունի խնայել մեր բաժանորդների ժամանակը, իսկ Beeline թվային աշխարը դարձնել էլ ավելի պարզ և հարմարե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  «My Beeline Armeniaե հավելվածի միջոցով բաժանորդը կարող է միացնել կամ անջատել կապի ծառայությունները, ստանալ հաշվի վերծանում, սակագնային փաթեթի և միացված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն, կատարել առցանց վճարումներ և eShop-ի միջոցով պատվիրել SIM-քարտ, սմարթֆոն կամ մոդեմ։ «My Beeline Armeniaե հավելվածը հասանելի է նաև վեբ տարբերակով` app.beeline.am հղումով։

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles