Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արմեն Աշոտյան. ՀՀԿ-ն չի ցանկանում մասնակցել ՀԱԿ-ի «ռասկրուտկային»

$
0
0
Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի ցանկանում մասնակցել Հայ ազգային կոնգրեսի «ռասկրուտկային»՝ պատասխանելով վերջինիս առաջնորդ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթը:     Նրա խոսքով, ակնհայտ է, որ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, կորցրել է էներգիան: «Այժմ վերջինիս էներգիայի միակ աղբյուրը մնացել է Տեր-Պետրոսյանը և նրա ելույթը: Նա քաղաքական ճիշտ տեխնոլոգիա է կիրառել, որպեսզի ուշադրությունը հրավիրի ՀԱԿ-ի վրա և ձևավորի օրակարգ, սակայն մենք չենք ցանկանում մասնակցել այդ գործընթացին»,- նշել է հանրապետականը:   Չցանկանալով մասնակցել ՀԱԿ «ռասկրուտկային»՝ Աշոտյանը, այնուամենայնիվ, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առնչությամբ Տեր-Պետրոսյանի ելույթը երկու վիճահարույց կողմ ունի. «Առաջինը՝ արդյո՞ք ճիշտ է խոսել այդ մասին, երբ ապրիլյան պատերազմից հետո բանակցություններ են տարվում հիմնական գործընթացը վերականգնելու շուրջ: Երկրորդ՝ արդյո՞ք ճիշտ է քաղաքական տեսանկյունից, երբ ռադիկալ ընդդիմությունն արտաքին քաղաքական հարցերի շուրջ հանդես է գալիս ավելի ճկուն դիրքերից, քան իշխանությունը»,- նշել է նա:   Նշենք, որ ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթում կարմիր գծով անցնում էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելիս  հայկական կողմից տարածքային զիջումների անհրաժեշտությունը: Տեր-Պետրոսյանի կարծիքով, եթե հայկական կողմը չգնա այդ զիջումներին, հետագայում կհայտնվի ավելի բարդ իրավիճակում: Նա նաև Ալիևին որակել է կառուցողական առաջնորդ, իսկ Հայաստանի իշխանություններին կշտամբել է այն բանի համար, որ նրանք բավականաչափ հստակ և միանշանակ չեն խոսում զիջումների անհրաժեշտության մասին: Անդրադառնալով Թուրքիային` նա հայտարարել է, որ Անկարան Հայաստանի նկատմամբ ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել` բացի սահմանների շրջափակումից, և եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորմվի, ապա հայ-թուրքական հարաբերությունները կնորմալանան առանց որևէ լրացուցիչ ջանքի: Տեր-Պետրոսյանը նաև քննադատության է ենթարկել «ազգ-բանակ» հայեցակարգը` դա համարելով Հայաստանի համար ոչ արդյունավետ: 

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles