Ազատության հրապարակում 15:00-ին սկսվել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը` նվիրված մարտյան ողբերգական իրադարձությունների 6-րդ տարելիցին:
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, բացելով հանրահավաքը, հայտարարել է, որ ողբերգական իրադարձությունների զոհերը ազատության, լուսավոր ապագայի համար պայքարի զոհ են դարձել: Նա հավաքվածներին կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Նրա խոսքով, մարտի 1-ի հանցագործության բացահայտումը երկրի քաղաքացիների պատվի ու արժանապատվության հարցն է: ՙԿամ մենք պետք է հասնենք հանցագործության լիակատար բացահայտմանը, կամ ազատվենք այս իշխանությունից, որը չի ցանկանում, որ այն բացահայտվի: Մենք ամեն գնով կհասնենք այդ նպատակին՚,- հայտարարել է Մանուկյանը: Հանրահավաքին միացել են նաև Արցախյան պատերազմի վետերանները:
Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, ով պարտվել էր ընտրություններում, բազմահազարանոց բողոքի ակցիաներ էին անցկացնում` պահանջելով վերանայել ընտրույթունների արդյունքները:
Գործող իշխանության և ընդդիմության միջև դիմակայությունը մարտի 1-2-ին վերաճեց զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց 10 քաղաքացի, շուրջ 200-ը` վիրավորվեց: