Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙՁեռքերդ հեռու հղիների գրպանից՚. Առողջապահության նախարարությունն արձագանքել է բուժծառայությունների համավճարի կիրառման դեմ կանանց բողոքին

$
0
0

Հայաստանի առողջապահության համակարգում տրագիկոմիկական իրավիճակ է ստեղծվել: Մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի, ինչպես նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին:

Քաղաքացիներից գումար պոկելու գաղափարը, որքան էլ տարօրինակ է, բացատրվում էր կոռուպցիայի դեմ պայքարով: 

Առանց այդ էլ ծանր սոցիալական իրավիճակի պայմաններում, ինչին նպաստեց նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, հիշյալ որոշումներն առնվազն տարակուսանք են հարուցում: Սակայն, կրքերը դեռ չէին հասցրել բորբոքվել, երբ փետրվարի 27-ին նախարարության մամուլի ծառայությունն անորոշ հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` ՙհաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը՚: Ստացվում է, որ որոշումը կասեցվել է`չհասցնելով նույնիսկ ուժի մեջ մտնել: 
Այս տարօրինակ իրավիճակն ստիպել է ՙՁեռքերդ հեռու հղիների գրպանից՚ քաղաքացիական նախաձեռնությանը փետրվարի 28-ին բողոքի ակցիա անցկացնել Առողջապահության նախարարության մոտ: Բողոքի ակցիային արձագանքել են առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը, ովքեր համաձայնել են հանդիպել նախաձեռնության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում պարզվել է, որ հղիության ախտաբանության ստացիոնար բուժմանը վերաբերող որոշումն անվավեր է ճանաչվել: Ինչ վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարին, այն կներդրվի ոչ թե մարտի 1-ից, ինչպես նախատեսվում էր, այլ` հուլիսի 1-ից: Քաղաքացիական նախաձեռնության անդամների հարցերը, թե ինչն է ստիպել սկզբում նման որոշումներ ընդունել, հետո փոխել դրանց կիրառման ժամկետներն ու կարգը, անպատասխան են մնացել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles