Արմինֆո.Կոնվերս Բանկն իր քարտապանների համար ընդլայնում է Զեղչային Ցանցը, հայտարարելով Բանկի վճարային պլաստիկ քարտերի կիրառման հնարավորությունների և աշխարհագրության ընդլայնման նոր նախաձեռնության մասին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հաճախորդները, որոնք կնախընտրեն Նոր Տարին դիմավորել Վրաստանում՝ Թբիլիսիում, Բանկի գործընկերների ցանցում վճարումների կատարելով Բանկի քարտերով, կստանան 5-25 տոկոս զեղչ:
Աղբյուրի համաձայն, աա զեղչային ցանցի աշխարհագրության ընդլայնման ծրագրի մեկնարկն է. Վրաստանում ընտրվել են այն վայրերը՝ մասնավորապես այն հյուրանոցները և ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում և ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:
Բանկը մշտապես զարգացնում է պլաստիկ քարտերի սպասարկման ենթակառուցվածքները, պարբերաբար իրականացվող ակցիաների, «Cash Back», «Կոնվերս միավորներ» բոնուսային ծրագրերին զուգահեռ բանկի քարտապաններն ունեն նաև ՀՀ տարածքում ստեղծված ամենամեծ տեղական 10-50 % զեղչային համակարգերից օգտվելու հնարավորություն:
Զեղչերի ստացման հնարավորություններին կարելի է ծանոթանալ Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում` www.conversebank.am:
Ըստ ԱրմԻնֆո գոծակալության` «Հայկական բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի թիվը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին գերազանցել է 36 հազարը, (6 տեղ), որից մոտ 76 հազարը եղել է ArCa, ավելի քան 44 հազարը`Via և մոտ 16 հազարը`MasterCard քարտեր: Տարեկան կտրվածքով բանկի ակտիվ քարտերի թիվն ավելացրել է 7,2%` տեղական քարտերի 18,3% և Visa քարտերի 15,3% ավելացման շնորհիվ, իսկ MasterCard քարտերի թիվը կրճատվել է 35%: Կոնվերս Բանկի պլաստիկ գործարքների ծավալը տարվա 9 ամիսներին հասել է մոտ 148 միլիարդ դրամի (3-րդ տեղ), տարեկան աճը`15%, որտեղ ավելի քան 60 մլրդ.դրամ կազմում են բանկոմատներով կատարված գործարքները, տարեկան աճը`7%: Կոնվերս բանկը հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 101 բանկոմատ և 572 սեփական POS- թերմինալ, տարեկան կտրվածքով աճը, համապատասխանաբար`8 և 123 հատ:
Նշենք, որ «Կոնվերս բանկը» հիմնադրվել է 1993 թվականին: Բանկի բաժնետերերն են` «Advanced Global Investments» ՍՊԸ (95%) և Հայ Առաքելական եկեղեցին (5%): Բանկն ունի 34 մասնաճյուղ, որից 13-ը գտնվում են Երևանում, 20-ը` ՀՀ մարզերում և 1-ը ԼՂՀ-ում:
↧