Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մի շարք բարեփոխումներ է անցկացրել արդարադատության համակարգում, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը շարունակում են գերակշռել իրավապահ մարմինների աշխատանքնում: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` մարդու իրավուննքերի վերաբերյալ ամենամյա զեկույցում, որը հրապարկվել է նախօրեին Վաշինգտոնում:
Զեկույցում նշվում է, որ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ բռնություն են կիրառում ինչպես ձերբակալության, այնպես էլ հարցաքննության ժամանակ: «Ոստիկանական բաժանմունքներից քննչական մեկուսարան տեղափոխված քաղաքացիների մեծ մասը հաղորդում են, որ բռնության են ենթարկվել` խոստովանական ցուցմունք ստանալու նպատակով», - ասվում է փաստաթղթում:
«Մարտի 13-ին ՄԱԿ մանկական հիմնադրամը ներկայացրել էր մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունները, որոնք առնչվում են դեռահասների նկատմամբ վատ վերաբերմունքին և բռնությանը: 86 դեռահասների հետ զրույցում պարզվել է, որ ֆիզիկական բռնությունը և ծեծը խոստովանական ցուցմունք ստանալու ամենատարածված եղանակն է», - պնդում են փաստաթղթի հեղինակները:
ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, այդ խնդրին անդրադարձել է նաև Հայաստանի օմբուդսմենն իր ամենամյա զեկույցում:
Զեկույցում նշվում է նաև այն օրինակը, որ մարտի 14-ին Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Աշոտ Կարապետյանը, ով անձամբ բռնություն է կիրառել Գրիշա Վիրաբյանի նկատմամբ, ինչի մասին վկայում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: «Սակայն իշխանություններն իրենց որոշումը չեն փոխել, ավելին, ոչ ոք պատիժ չի կրել Վիրաբյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Զեկույցում նշվում է, որ Կարապետյանն առնչվում է նաև այլ գործերի որոնք մնացել են չհետաքննված», - նշվում է փաստաթղթում
Պետդեպարտամենտը նաև ուշադրություն է հրավիրել կոռուպցիայի և բռնության առկայությանը Հայաստանի պաշտպանության նախարությունում: «Չնայած ՀՀ ՊՆ –ում ճնշման մասին տվյալների բացակայությանը` տարբեր զինծառայողներ բողոքներով դիմել են տարբեր իրավապաշտպան կազմակերությունների այն առնչությամբ, որ իրենց նկատմամբ բռնությունը սիստեմատիկ բյույթ է կրում: Զինվորների ընտանիքները պնդում են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկում են զորամասերը, իսկ մարդու իրավունքների գծով դիտորդները և օմբուդսմենը, հաղորդում են, որ կառավարությունը շարունակում է բանակ զորակոչել առղողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների», - նշվում է զեկույցում: