Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կանխատեսում. Մոսկվան կփորձի խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ առաջին իսկ հարմար առիթի դեպքում

$
0
0
Արմինֆո.Մոսկվան կփորձի իր խաղաղապահ զորակազմը մտցնել Ղարաբաղ առաջին իսկ հարմար առիթի դեպքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (AIISA) ղեկավար Ստեփան Սաֆարյանը:  «Ապրիլը հնարավորություն ընձեռեց մեզ հերթական անգամ համոզվելու, որ  ղարաբաղյան հակամարտությունում Ռուսաստանը կարող է ինչպես միջնորդի, անպես էլ՝ խաղաղապահի առաքելություն կատարել: Իսկ ապրիլին վերջնականապես պարզ դարձավ, որ իր խաղաղապահ կարողությունները և ներուժը Մոսկվան ցույց կտա հենց ղարաբաղյան հակամարտության սրացումների շրջանում: Ինչպես և երբ Մոսկվան կօգտվի այդ հնարավորությունից՝ հայտնի չէ, սակայն նման ցանկության առկայությունը փաստ է»,- նշել է Սաֆարյանը:   Այս առումով մեկնաբանելով Հայ-ռուսական միացյալ զորախմբավորման ստեղծման և, գլխավորը, ենթադրվող գործողությունների ռիսկերը՝ վերլուծաբանը քիչ հավանական է համարել Արցախի և նույնիսկ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում վերջինիս նկատմամբ միացյալ զորախմբավորման օգտագորխումը: Այս առումով վերլուծաբանը հատկապես ընդգծել է ռազմական գործողությունների ընթացքում միացյալ զորախմբավորման ռուսական հրամանատարության փաստը, ինչպես նախատեսված է համաձայնագրով:  «Հայաստանի հիմնական խնդիրն այսօր ղարաբաղյան հակամարտությունն է: Այս առումով հայ-ռուսական դաշնակցության, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության առաջին իսկ օրվանից Երևանի համար գլխավոր հարցը Ռուսաստանի և ՀԱՊԿ կողմից ադրբեջանական ագրեսիայից Հայաստանի պաշտպանությունն է: Ապրիլին տեսանք, որ Ադրբեջանի ագրեսիայից Արցախին պաշտպանել մտադիր չեն ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ-ը: Այս առումով պարզ չէ՝ եթե ոչ գլխավոր, ապա ինչ այլ ռիսկերից է միացյալ զորախումբը պաշտպանելու Հայաստանին»,- ամփոփել է AIISA ղեկավարը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles