Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լավրով. Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների տեղակայման վայրի հարցում դեռևս համաձայնություն չկա

$
0
0
Արմինֆո.«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով լիակատար համաձայնություն ունենք ավելի վաղ համաձայնեցված սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ջանքները շարունակելու անհրաժեշտության առնչությամբ»,- Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:  «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, նախևառաջ, վերաբերել են հրադադարի ռեժիմի վերահաստատման անհրաժեշտությանը: Դա արվել է, բայց, ցավոք, խախտումները շարունակվում են: Մենք բարձր ենք գնահատում շփման գծում իրավիճակի դիտարկման հարցում ԵԱՀԿ դերը: Պայմանավորվածությունները վերաբերել են նաև ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը, ըստ որում՝ թվերը շատ աննշան են. խումբը, որն առանց այդ էլ բավական համեստ է թիվ է՝ 12 մարդ, ավելացել է 7-ով: Կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն ԵԱՀԿ որոշումներով, բայց դրա համար անհրաժեշտ է համաձայնություն, որը կա դիտորդների թվի ավելացման առնչությամբ, բայց չկա փոխհամաձայնություն այն առնչությամբ, թե որտեղ են նրանք տեղակայվելու:  Կարծում եմ՝ նրանք պետք է տեղակայվեն շփման գծում, բայց առայժմ փոխհամաձայնության հասնել չի հաջողվում»,- հայտարարել է Լավրովը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles