Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բաքուն հերթական անգամ Երևանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը խափանելու փորձի մեջ

$
0
0
Արմինֆո.Բաքուն հերթական անգամ Երևանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը խափանելու փորձի մեջ:  «Հայկական կողմի հայտարարություններն ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ձախողմանը: Ադրբեջանական կողմը, ինչպես նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների արտգործնախարարների վերջին հայտարարության մեջ, համանախագահների հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել սուբստանտիվ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ հայկական զորքերը դուրս կբերվեն Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին հայտարարությունը, հայտնում է ԱՊԱ-ն:   Նշենք, որ նախօրեին Համբուրգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ ադրբեջանական կողմը միշտ փորձում է ներկայացնել, թե` ոչ, որևէ հարցով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ թե միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, թե Կասպշիկի թիմի ընդլայնման վերաբերյալ, և շարունակում է պնդել դրա վրա։ «Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները ոչ միայն ընդգծեցին «Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններըե, այլև հստակ նշեցին, որ պետք է առաջընթաց գրանցել մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության հարցում։ Հստակ ասվեց դրա մասին։ Երկրորդը՝ հստակ նշվեց, որ պետք է վերացվեն խոչընդոտներն այն ճանապարհին, որը տանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնմանը։ Ինչի՞ մասին է գնում խոսքը։ Գիտեք, եթե թիվը մի քանի հոգով ավելացվի, դա շատ բան չի փոխելու։ Կան կոնֆլիկտային իրավիճակներ, որտեղ ոչ թե 5, 10 կամ 20 հոգու մասին է խոսքը, այլ մի քանի հարյուր հոգի է ավելացվել, և դա էլ շատ բան չի փոխել։ Բայց շատ կարևոր է, որ ինչ-որ խորհրդանշական, սիմվոլիկ մի քայլ արվի, որ երևա, որ` այո, շարժվում ենք առաջ, որ պետք է ավելացվի այդ դիտորդական առաքելության անդամների քանակը, որակը, արդյունավետությունը»,- ասել էր Նալբանդյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles