Արմինֆո.Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների երևանյան կենտրոնում մեկնարկ տվեց «Հաջորդ սերնդի հակակոռուպցիոն խաղինե, որն ստեղծվել է Թումոյի կողմից ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Այս միջոցառումը հնարավորություն էր ծանոթանալու «Հաջորդ սերնդի հակակոռուպցիոն խաղե-ի դեմո տարբերակին:
Այս ինտերակտիվ և զվարճալի խաղի նպատակը հանրային իրազեկության բարձրացումն է հատկապես երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք ծանոթ լինեն բոլոր ռիսկերին, որոնք կան կոռուպցիոն դրսևորումներում, ու նաև իմանան այն բոլոր պարգևների մասին, որ սպասում են նրանց կոռուպցիային դիմակայելու դեպքում, իմանան, որ սա երկարաժամկետ ներդրում է անձնական և սոցիալական բարգավաճման հարցում:
ԵՄ-Թումո համատեղ նախագծի՝ հակակոռուպցիոն վիդեոխաղի ստեղծման վրա կենտրոնի մասնագետների օգնությամբ աշխատում են Թումոյի 16-20 տարեկան ուսանողները:
Խաղի մեկնարկն անցավ «Կանգնեցնենք կոռուպցիան միասինե խորագրի ներքո: «Կանգնեցնենք կոռուպցիան միասինե խորագրով միջոցառման նպատակն է վերահաստատել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանն և քաղաքացիական հասարակությանը կոռուպցիայի դեմ պայքարելու նրանց ջանքերում:
Խոսելով հյուրերի հետ՝ դեսպան Սվիտալսկին ասել է. «Երիտասարդների շրջանում հակակոռուցիոն կրթությունն և իրազեկվածության մակարդակի բարձրացումը կարևոր դեր են խաղում կոռուպցիայի դեմ պայքարում: Նոր սերնդին ազնվության, ժողովրդավարության և թափանցիկության արժեքներով կրթելն ու զարգացնելն ապագայի ապահովման ամենահզոր գործիքն է, այն ապագայի, որտեղ կոռուպցիան բնականոն կյանքի մաս չի կազմում»:
Նրա խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, համարձակ և հուսադրող հայտարարություններ է արել կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ: Ըստ որում, նա հույս է հայտնել, որ կառավարությունը գալիք տարում արդեն գործնական քայլեր կիրականացնի այդ խոստումների իրագործման համար:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի գերակայությունների թվում է արհեստական մենաշնորհների վերացումը և պայքարը կոռուպցիայի դեմ: Մասնավորապես, ընդգծվում է, որ եռամսյա ժամկետում կառավարությունը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը և վեցամսյա ժամկետում ներդնել համապատասխան օրենքների կիրառումը երաշխավորող մեխանիզմներ: Կառավարությունը նաև մտադիր է վեցամսյա ժամկետում զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ, այդ թվում` համապատասխան խորհրդի ձևավորման սկզբունքների վերանայման միջոցով, ընդլայնել հրապարակային պաշտոնյաների շրջանակը, որոնք պատավոր են ներկայացնել եկամուտների և գույքի վերաբերյալ հայտարարագիր, ինչպես նաև իրականացնել շահերի բախումների հայտարարագրման ինստիտուտի ներդրմանը նպատակաուղղված միջոցառումներ, սահմանել կանխիկ գործարքների իրավական սահմանափակումներ:
↧