Ծաղկաձորում նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մեջև հանդիպում տեղի չի ունեցել: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրի Զոհրաբյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալոիթկամ հարցին:
«Ես, մասնագիտությամբ հանդիսանալով լրագրող, հարգանքով եմ վերաբերվում ԶԼՄ-ներին: Բայց դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ կատարում են ինչ-որ մեկի պատվերը: Հետևաբար, խորհուրդ կտալի չհավատալ որոշ հրապարակումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է նա:
Նշենք, որ համաձայն ԶԼՄ հրապարակումներին, Ձմեռային Համահայկական Խաղերի բացման արարողությունից հետո նախագահի ծաղկաձորյան նստավայրում տեղի է ունեցել Ծառուկյանի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում, ինչպես գրում է թերթը, նախագան իրեն ոչ բնորոշ կոշտ տոնով ԲՀԿ առաջնորդին հարցրել է, թե ինչու է նա ներկա գտնվում միջոցառմանը: «Որպեսզի փչացնե՞ս մեր տոնը»,-հարցրել է նախագահը: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ, իր հերթին, բողոքել է իր վրա կիրառվող ճնշումներից, որ իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանը հոսանքազրկվել է, պատճառելով խոշոր ֆինանսական վնասներ: Ըստ հրապարակումների, խոսակցությունը եղել է այնքան կոշտ, որ հաջորդ օրա կայացած ՀՀ ԱԱԽ նիստին Ծառուկյանը չի ներկայացել: Ավելին, ըստ թերթի, ԲՀԿ առաջնորդը հաջորդ օրը հանդիմանել է իր համակուսակիցներին` խորհրդարանական ելույթներում իշխանությունների նկատմամբ ցուցաբերած չափազանց կոշտ վերաբերմունքի համար:
Նշենք, որ վերջին ժամանակներում ԲՀԿ սկսելէ հանդես գալ արմատական ընդդիմադիր դիրքերից, աջակցելով մյուս ոչ իշխանության ուժերի նախաձեռնույթւոններին, կապված
կառավարության հրաժարականի, «գազային համաձայնագրերի» ուսումնասիրման և մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու հետ: