Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բացառված չէ, Համբուրգում հանդիպման արդյունքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նման հանդիպումը բացառված չէ, բայց դրան պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, քանի որ հարևան երկրից Համբուրգի հանդիպումից առաջ հնչում է հայտարարություն, որ միջազգային իրավունքը ոչինչ է, և ամենակարևորը ուժի կիրառումն է»,- ասել է Նալբանդյանը:
Նրա խոսքով, նման հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից: «Տամաբանությունը, որով ղեկավարվում են ԵԱՀԿ անդամ երկրները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում և ադրբեջանական կողմի որդեգրած տրամաբանությունը, բացարձակապես չեն համընկնում, ընդհակառակը՝ ժամանակի ընթացքում ավելի են հակասում միմյանց»,- ասել է նա:
↧