Արմինֆո.Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Հայաստանի Հանրապետության տարածքը «վերադարձնելու» մտադրության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ միջազգային հանրության լռությունը հանգեցրեց այն բանին, որ նա արդեն հավակնություններ ունի ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ: Եթե այդպես շարունակվի, Ալիևը կսկսի տարածքային պահանջներ հայտնել նաև Իրանի, հնարավոր է, նաև այլ հարևանների նկատմամբ: Ախորժակն ուտելուց է բացվում»,- նշել է Շարմազանովը:
Ըստ որում, ինչպես նշել է փոխխոսնակը, Ալիևի յուրաքանչյուր նոր հայտարարության անհիմն լինելու մասինէ վկայում նրա նախորդ հայտարարությունը: «Այսպես՝ օրերս Ալիևն իր բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ադրբեջան պետության փաստացի հիմնադիրն իր հայրը՝ Հեյդար Ալիևն է: Ալիև կրտսերի խոսքերից ստացվում է, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի տասնյակ տարեկան է: Ինչպե՞ս նա կարող է այդ դեպքում հավակնություններ ունենալ 2798-ամյա Երևանի նկատմամբ: Ալիևը հակասում է ինքն իրեն»,- նշել է Շարմազանովը՝ խորհուրդ տալով ԱՀ նախագահին, նման կազուսներից խուսափելու համար, ուսումնասիրել հին հունական և հին հռոմեական պատմիչների աշխատությունները:
Հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության հակումները թանկարժեք մեքենաների նկատմամբ՝ Շարմազանովն Ալիևին խորհուրդ է տվել ծանոթանալ «Audi» և «Mercedes-Benz» ավտոմեքենաների ստեղծման պատմությանը: «Ուզում եմ նշել է, որ «Mercedes-Benz»-ն Ադրբեջանից մեծ է 2 տարով, իսկ «Audi»-ին՝ 9»,- նշել է փոխխոսնակը:
Ըստ որում, նա ընդգծել է,ո ր Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարությունները պայմանավորված են ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացում Բաքվի նկատմամբ ցուցաբերվող ճնշման առնչությամբ նյարդային արձագանքով: «Այդ մասին, ի դեպ, վերջերս խոստովանել է Ալիևը»,- նշել է Շարմազանովը:
Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի Հանրապետության տարածքը «վերադարձնելու» մտադրության մաիսն: «Այսօր մենք չենք հավակնում ներկայիս Հայաստանի Հանրապետության հողին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ոչ Երևանը, ոչ Մեղրին, ոչ Գորիսը: Բայց ես համոզված եմ, որ կգա ժամանակը, և մենք` ադրբեջանցիներս, կվերադառանք մեր բոլոր պատմական հողերը», - հայտարարել էր Ալիևը:
↧