Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Համբուրգում հանդիպմանը Բաքուն կփորձի շրջանցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

$
0
0
Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի՝ Հաբուրգում կայանալիք հանդիպմանը վերջինս կփորձի շրջանցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:   Նա գտնում է, որ Բաքուն շանտաժի քաղաքականություն է վարում՝ մշտապես միջադեպերի դիմելով զինված ուժերի շփման գծում: «Ադրբեջանի իշխանությունները լավ հասկանում են, որ չեն կարող լայնամասշտաբ պատերազմ սկսել, ըստ որում,՝ բանակցային գործընթացում տեղաշարժերը նույնպես իրենց շահերից չեն բխում, հետևաբար՝ մնում է արգելակել այն և խոչընդոտներ ստեղծել շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին»,- ընդգծել է փորձագետը: Ըստ որում, նա գտնում է, որ շփման գծում միջադեպերը կշարունակվեն՝ ժամանակ առ ժամանակ դադարելով կամ ինտենսիվանալով:   Հարությունյանը գտնում է նաև, որ հայկական կողմը զգալիորեն խստացրել է իր դիրքերը բանակցային գործընթացում և որևէ արդյունքի հասնելու համար պետք է պայմանավորվածությունների իրականացում պահանջի: «Բացի այդ, անհրաժեշտ է մշտապես պահպանել ռազմաքաղաքական հավասարակշռությունը, և, ինչը ոչ պակաս կարևոր է, պատժիչ միջոցների դիմել, որը հայկական կողմը երբեմն ձեռնարկում է»,- նշել է նա: Ըստ որում, փորձագետն ավելացրել է, որ ստեղծված իրավիճակում որևէ տարածքային զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել, առավել ևս՝ միանգամից 7 շրջանի: «Հայկական իշխանությունները լավ գիտակցում են դա, հատկապե ապրիլյան պատերազմից հետո, քանի որ եթե ինչ-որ տարածքներ հանձնվեն, դա հարցականի տակ կդնի Արցախի ողջ ժողովրդի անվտանգության հարցը»,- ասել է նա:   Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտնել են, որ ջանքեր են գործադրվում դեկտեմբերի 8-9-ը Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար:   Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Մասնավորապես, համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` ՌԴ նախագահի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles