Արմինֆո.Հայաստանի հեռահաղորդակցության շուկան բավականին զարգացած է ու նորարարացված: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կածիք է հայտնել Վիմպելկոմի Եվրասիական տարածաշրջանի ընկերություններ խմբի գլխավոր տնօրեն Միխայիլ Գերչուկը, գնահատելով Հայաստանի ՏՀՏ շուկան և համեմատելով այն եվրասիականի հետ:
«Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, որը տրամադրում է կապի ժամանակակից ծառայություններ, որտեղ շահագործվում է LTE 4 սերնդի ցանցը, իսկ այդ ստանդարտի ֆիքսված ցանցը Հայաստանում գործարկվել է աշխարհում երրորդը: Դրա հետ մեկտեղ ակտիվ զարգանում է ֆիքսված ինտերնետը, նախատեսված է ինտեգրացված պրոդուկտների (ֆիքսված և շարժական), ինչը դեռ չկա Եվրասիայի բազմաթիվ երկրներում»,-նշել է նա: Նրա կարծիքով, ինդուստրիայի աճի շարժիչ ուժերից մեկն էլ հանդիսանում է կոշտ մրցակցոթյունը հայկական կապի օպերատորների միջև, ինչը նպաստում է տրամադրվող ծառայությունների դինամիկ զարգացմանը և արդիականացմանը:
Վերադառնալով ընկերության գործունեությանը, Մ.Գերչուկը նշել է, որ այսօր Վիմպելկոմ ընկերությունը շարժվում է դեպի թվային տրանսֆորմացիա, որի շրջանակներում ակնկալվում են ինովացիոն պրոդուկտների գործարկում, ինչպես նաև ցանցի և ծառայությունների արդիականացում: «Դա ընկերության այն առաջընթացն է, որը մենք իրականացնում ենք, թեստավորելով ինովացիաները Վիմպելկոմի ներկայությամբ բոլոր երկրներում: Դրանում է մեր ուժը: Հայաստանում մենք մտադիր ենք դառնալ լավագույն օպերատորը, որը տրամադրում է բարձր արագությամբ և որակյալ ինտերնետ ծառայություններ»,-եզրափակել է Մ.Գերչուկը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
↧