Արմինֆո.Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կմասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Նրա ասելով, կուսակցությունն արդեն բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ նախընտրական դաշինքում համախմբվելու հարցի շուրջ և շուտով հանդես կգա համապատախան հայտարարությամբ: Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք այն ուժերը, որոնց հետ բանակցություններ են վարում, քաղաքական դաշտում «հնաբնակներ» են թե նորաստեղծ կուսակցություններ, նա հայտարարել է, որ այդ ուժերը բոլորին հայտնի են: Սարգսյանը նաև նշել է, որ դժվար է կանխատեսել, թե որ քաղաքական ուժերը կմտնեն խորհրդարան 2017 թվականին, քանի որ սոցիալական հարցումները ի հայտ են բերում քաղաքական ուժերի ցածր վարկանիշները: Նա նաև վստահ չէ, որ նոր խորհրդարանում ներկայացված կլինի ներկայիս ՀՀԿ-ն: «Բոլոր կուսակցությունները, մասնավորապես, ՀՀԿ-ն, ցածր վարկանիշ ունեն», - եզրափակել է քաղա ական գործիչը:
Նշենք, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իր հայտարարության համաձայն, վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահի լիազորությունները` ելնելով նախընտրական շրջանում ջանքերը առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրվելուն ուղղելու անհրաժեշտությունից:
Հիշեցնենք, որ Gallup International Association անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ՀՀԿ-ի օգտին պատրաստ են քվեարկել հարցման մասնկիցների 19,5%-ը, ԲՀԿ օգտին` 18,4%-ը, ՀՅԴ օգտին` 3,4%-ը, «Ժառանգության» օգռին` 3-ը, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին` 1,4%-ը, ՀԱԿ օգտին` 1,4%, ՕԵԿ օգտին` 1,2%-ը:
↧