Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պաշտպանության նախկին նախարար. Բաշար Ասադին տապալելու Էրդողանի մտադրությունը Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական մրցակցության անփոփոխության հերթական վկայություն է

$
0
0
Արմինֆո. Բաշար Ասադին տապալելու Էրդողանի մտադրությունը Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական մրցակցության անփոփոխության հերթական վկայություն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պաշտպանունթյան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նոյեմբերի 29-ին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում գործողություն է սկսել՝ վերջ դնելու Բաշար Ասադի կառավարմանը: ««Սիրիական ազատ բանակի» հետ համատեղ՝ Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունն անցկացվում՝«պետական ահաբեկչությամբ զբաղվող Ասադի կառավարմանը վերջ դնելու» նպատակով:   Կրեմլի համար, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, Էրդողանի հայտարարությունը «նորություն էր, և բացատրություններ է պահանջում»: «Այդ հայտարարությունը հակասում է նախկինում արվածներին և իրավիճակի մեր ընկալմանը՝ որպես պետության, որի զինված ուժերը գտնվում են Սիրիայում լեգիտիմ հիմունքներով»,- հայտարարել է Պեսկովը: «Իհարկե, Թուրքիային С-400 ՀՕՊ համալիրներ վաճառելու Ռուսաստանի ավելի վաղ հայտնած մտադրությունն առաջին հայացքից դիտվող միտումներում չի տեղավորվում, բայց այստեղ էլ նրբություններ կան: Թուրքական ՀՕՊ համակարգերը հեռահար գործողության միջոցներ չունեն: Եվ С-400 հետ նույն դասի «Patriot» համակարգերը ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցների՝ ի դեմս ԱՄՆ-ի, կողմից թուրք-սիրիական սահմանին տեղակայվել են թուրքական ինքնաթիռի ոչնչացուրմից հետո՝ բացառապես ժամանակավոր շահագործման համար: Այդ պատճառով ռուսական С-400-ի ձեռքբերմամբ Թուրքիան խիստ շահագրգռված է»,-նշել է նա: Հարությունյանն իր թերահավատությունն է հայտնել եվրոպական վեկտորից հրաժարվելու՝ ընդհուպ ՆԱՏՕ-ից դուրս գալու և ԵԱՏՄ-ին անդամակցելու, Թուրքիայի մտադրության առնչությամբ: Ընդգծելով Թուրքիայի շանտաժի և երեսպաշտության հակվածությունը՝ նա նշել է, որ Թուրքիան փորձում է միայն հնարավորինս շատ բան պոկել Ռուասռտանից և հետո կրկին ՆԱՏՕ-ի գիրկը նետվել: Ըտ որում, Մոսկվան այսօր, այնուամենայնիվ, փորձում է հնարավորինս  հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, և Թուրքիային ՀՕՊ համալիրներ վաճառելու Ռուսաստանի մտադրությունը տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ: «Եվ ռազմատեխնիկական համագործակցությունն այս իմաստով Մոսկվայի համար լավագույն գործիքն է այդ նպատակին հասնելու համար: Ըստ որում, С-400-ն արդեն բարձրակետ չէ Ռուսաստանի համար, քանի որ ռազմական վերջին մշակումները երբեք չեն վաճառվում: Այնտեղ արդեն մշակել են  С-500 նոր համակարգեր, և Մոսկվան բանակցություններ է վարում С-400 վաճառքի շուրջ՝ հաշվի առնելով այդ թվում այդ գործոնը, ինչպես նաև գոյություն ունեցող մինուսները: Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի տեխնիկական հնարավորությունները՝ այդ գործարքի քաղաքական առավելություններն, այնուամենայնիվ, ավելի մեծ կլինեն: Ի դեպ, համանման ռազմատեխնիկական համագործակցություն Ռուաստանն իրականացնում է նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի հետ»,- ամփոփել է Հարությունյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles