Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Լուկաշենկոն փայլուն քաղաքական գործիչ է, որի ռեսուրսը հռետորությունն է

$
0
0
Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փայլուն քաղաքական գործիչ է, որի ռեսուրսը հռետորությունն է: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Լուկաշենկոյի Բաքվում արած հայտարարությունը:  «Լուկաշենկոն իր հայտարարություններում ամենից առաջ ղեկավարվում է սեփական երկրի շահերով: «Եթե հետևենք նրա հայտարարություններին, ասենք, Ռուսաստանում, Չինաստանում, Ուկրաինայում, այդ թվում՝ Ադրբեջանում, տարբեր լուկաշենկոների կտեսնենք: Այդ պատճառով քննակելով նրա հայտարարությունները՝ պետք է ամենից առաջ հաշվի առնել, թե որտեղ են դրանք արվել, ում հետ, ինչ համատեքստում: Հավանականությունը, որ Հայաստանում նա բոլորովին այլ հայտարարություն կանի, նույնքան մեծ է»,- նշել է Իսկանդարյանը:   Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 28-ին Բաքվում կայացած բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունում, նշվում է, որ այդ երկրները հանդես են գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Կողմերը նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորությունը միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչման արժանացած սկզբունքներին և նորմերին համապատասխան, նախևառաջ, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ապահովման և ՄԱԿ Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ համապատասխան բանաձևերի պահպանման հիման վրա», - ասվում է հայտարարությունում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles