Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի ՏՏ ոլորտի ամսական հասույթը հասել է 20 մլն.դոլարի, իսկ բարձրակարգ կադրերի արտահոսքը երկրից շարունակվում է

$
0
0

Հայաստանի ՏՏ ոլորտի ամսական հասույթը հասնում է 20 մլն.դոլարի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների Ասոցիացիայի (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 

Նրա խոսքերով, չնայած այն բանին, որ երկրի տնտեսության զարգացման համար ՏՏ ոլորտը համարվում է արդիական, այնուամենայնիվ, առաջիկա 15 տարիների համար դժվար է այն համարել առաջնահերթ: Չնայած այն բանին, որ կառավարությունն արդեն ոլորտը սահմանել է որպես առաջնահերթություն, այն շարունակում է մնալ չզարգացած և վատ կարգավորված: Մինչև օրս պարզ չէ, թե ինչ հիմքերի վրա այն կընթանա, կձևավորվի և արտասահմանում առաջ կգնա որպես ՏՏ ընկերությունների ազգային բրենդ:

 

Ոլորտի համեմատաբար թույլ վիճակը նա հիմնավորել է նրանով, որ Հայաստանի 500 ՏՏ ընկերություններում աշխատում է 12 հազար մասնագետ, որոնցից 10 հազարն ինժեներներն են: «Եթե վերցնենք արտասահմանյան փորձը, ապա այնտեղ մեկ ինժեներին ընկնում է մոտ 20 վաճառող»,-ընդգծել է Վարդանյանը, նկատի ունենալով, որ հայկական ընկերությունները հիմնականում «նստած» են աուտոթրսինգի վրա և չեն զարգացնում սեփական պրոդուկտները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վհրամ Ավանեսյանի խոսքերով, որը նա փոխանցել էր ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում, ՏՏ ոլորտի պրոդուկտների զարգացման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը կսկսի դրանց ներկայացնել հստակ պահանջարկ, որից հետո միայն կարելի կլինի խոսել նաև արտահանման մասին:

 

Սակայնբ Վարդանյանը տեղեկացրել է, որ Հայաստանը, այնուամնեայնիվ, շարունակում է հաջողությամբ արտահանել ՏՏ ոլորտի պրոդուկտները, չնայած, որ մասնագետների միգրացիայի մակարդակը 2009-2013 թվականներին նվազել է 4.5%-ից մինչև 3%, սակայն, այդ 3%-ը ներկայացնում է ոլորտի մասնագիտական վերնախավը: «Ըստ մեր դիտարկումների, դրանք այն անձինք են, որոնք ունեն աշխատանքի առնվազն 10-տարվա փորձ, հանդիսանալով ամենաբարձրակարգ մասնագետները»,-ընդգծել է Ասոցիացիայի ղեկավարը:

 

Նշենք, որ Ասոցիացիան ստեղծվել է 2000 թվականին, միավորելով մի շարք ընկերությունների: Ասոցիացիայի հիմնադիրներն են Հայաստանի Migma, Algorithm, Link, ArmSoft, Arminco և Sedit ընկերությունները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles