Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սերժ Սարգսյան. Հայ-իրանական հարաբերությունները հիմա էլ ունեն շատ մեծ ներուժ, և այդ ներուժը մենք պետք է զարգացնենք

$
0
0
Արմինֆո. Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ և՛ հարևան ենք, և՛ բարեկամ և դարեր-հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք կողքի, և մեր բարեկամությունը շատ երկար ժամանակվա պատմություն ունի, և չեմ կարծում, որ որոշակի դեպքեր, իրադարձություններ կարող են խաթարել այդ բարեկամությունը: Այդ մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը «Sky News Arabia»-ին հարցազրույցում: «Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններն այսօր շատ ավելի ամուր են և բարիդրացիական, քան Հայաստան-Իրան հարաբերությունները: Եվ, ընդհանրապես, ես վստահ եմ, որ մենք մեր իրանցի բարեկամների հետ որևէ մտահոգություն չունենք մեր երկրներից որևէ մեկի հարաբերությունների հետ կապված՝ երրորդ երկրների հետ. երրորդ երկրների հետ հարաբերություններն իրենց գործն են, մեր գործն է շարունակել զարգացնել մեր հարաբերությունները տնտեսության ոլորտում, մշակութի ոլորտում, գիտության, կրթության ոլորտներում: Ես խորապես համոզված եմ, որ հայ-իրանական հարաբերությունները ևս, բազմաթիվ թելերով կապված լինելով հանդերձ, հիմա էլ ունեն շատ մեծ ներուժ և այդ ներուժը մենք պետք է զարգացնենք»,- ասել է Սարգսյանը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles