Արմինֆո. Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվել: Ինչպես հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքներով: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն:
↧