Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Ռոստելեկոմը» հայտարարում է «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» VI ամենամյա լրագրողական մրցույթի մեկնարկի մասին

$
0
0
Արմինֆո. «Ռոստելեկոմըե մեկնարկում է 2016-2017թթ. «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններե VI լրագրողական մրցույթը։  Մրցույթի անցկացման աջակիցն է ինֆորմացիոն և ցանացային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային առաջատար ՆԷՔ (NEC) կորպորացիայի դուստր ձեռնարկութունը՝ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգերե բաժնետիրական ընկերությունը։ Հայաստանում մրցույթն անց է կացվում «Ռոստելեկոմե ընկերության կողմից արդեն երրորդ տարին՝ նպատակ ունենալով ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը։ Այս նախագծի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններից, ինչպես նաև Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից նախորդ մրցույթին ներկայացվել են ավելի քան 1000 աշխատանքներ։ Գլխավոր մրցանակակիրները 2017թ. հոկտեմբերին կայցելեն  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում գտնվող ՆԷՔ (NEC) ընկերության գլխամաս: Մրցույթն անց է կացվում հետևյալ անվանակարգերում՝ Տպագիր մամուլ, Ռադիո և հեռուստատեսություն, Առցանց ԶԼՄ-ներ Սոցիալական մեդիա: 2016-2017թթ. մրցույթի ընթացքում աջակցի կողմից սահմանված է հատուկ անվանակարգ՝ ռուս-ճապոնական համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում լուսաբանողների համար։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ  Ռուսաստանից, Ճապոնիայից և Հայաստանից։ «Մենք այնպիսի զարմանալի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ տեխնոլոգիական նորամուծությունները ի հայտ են գալիս գրեթե ամեն օր, և մենք նույնիսկ դադարել ենք զարմանալ։ Իսկ դա նշանակում է, որ մեր լրագրողները սկսած Խաբարովսկից մինչև Կալինինգրադ միշտ ստեղծագործելու նյութ ունեն։ Մեր մրցույթը նախատեսված է նրանց համար, ովքեր անկեղծ և պրոֆեսիոնալ կերպով հետաքրքրված են հեռահաղորդակցության ոլորտով, պատրաստ են նորամուծությունների այս հոսքի մեջ գտնել յուրահատուկ նորություններ և ստեղծել վառ նյութեր։ Բոլորին հրավիրում եմ մասնակցելու և հաղթելուե,-հայտարարել է «Ռոստելեկոմե ԲԲԸ Հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Կիրա Կիրյուխինան։ «Սա մասշտաբային, ժամանակակից մեդիանախագիծ է  բարձրագույն տեխնոլոգիաների շուկայի բոլոր մասնակիցների համար՝ սկսած աշխատակիցներից մինչև օգտատերեր։ Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հանդես գալ որպես «Ռոստելեկոմիե աջակից մրցույթի անցկացման գործում. բավականին նոր և հետաքրքիր համագործակցության ոլորտ է։ ՆԷՔ (NEC) կորպորացիայի անունից բոլոր մասնակիցներին ցանկանում եմ մասնագիտական աճ և հետաքրքիր աշխատանքներ, որոնց մենք պատրաստ ենք ցուցաբերել ինֆորմացիոն և տեխնոլոգիական աջակցությունե,- նշել է «ՆԷՔ Նևա Կոմունիկացիոն համակարգերե բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ակիխիրո Սակուրային։ Մրցույթն անց է կացվում երկու փուլով և մակրոռեգիոնալ (առաջին) փուլի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների պարգևատրման արարողությանը, որը տեղի կունենա 2017թ. հունիսին Մոսկվայում։ Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. ապրիլի 10-ն է:Հայաստանյան փուլի մասնակիցներին և հաղթողներին սպասվում են նաև անակնկալ մրցանակներ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է www.smi.rt.ru կայքում: «ՆԷՔե Կորպորացիան (NEC) հիմնադրվել է 1899 թվականին։ Կորպորացիան ինֆորմացիոն և ցանցային տեխնոլոգիաների ինտեգրման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է։ Արդի տեխնոլոգիաների և փորձաքննության համադրումը  թույլ է տալիս ՆԷՔ (NEC) ընկերությանը ամբողջ աշխարհում բավարարել իր հաճախորդների աճող և փոփոխվող պահանջմունքները։ Կորպորացիան օգտագործում է իր ավելի քան 100 տարվա փորձը տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում մարդկանց, բիզնեսի և հասարակության հնարավորությունների ընդլայնման համար։ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգերե բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ․ մայիսին։ Ընկերությունը մասնագիտացած է ինչպես հեռահաղորդակցային լուծումների, այնպես էլ հանրային անվտանգության, ծրագրային ապահովման ցանցերի (SDN), և այլ տեխնոլոգիաների մատակարարման գործում։  Մանրամասն տեղեկություններ ներկայացված են կորպորացիայի պաշտոնական կայքում՝ http://www.nec.com  հասցեով։ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶե ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմիե ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմիե ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles