Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ադրբեջանի ԶՈՒ ականանետերից արկակոծում են առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերը

$
0
0
Արմինֆո. Ինչպես անցած գիշերվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտվանից շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել սադրիչ գործողություններ:   Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:   Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկում են պատասխան գործողություններ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ սահմանային լարվածության աճի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles