Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բացահայտվել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մի շարք դրվագներ. 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

$
0
0
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը։ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 10 անձ։   Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին՝ «Մարտունու ուսանողական խորհուրդե հասարակական կազմակերպությանը, հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։   ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որոնց արդյունքում բացահայտվել են չարաշահումների այլ դրվագներ ևս։  Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բացի վերոնշյալ ծրագրից, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթներին այլ հասարակական կազմակերպությունների անուններից նույնպես ներկայացվել են հայտեր, որից հետո պայմանագրերով նախատեսված աշխատանքները փաստացի չեն կատարվել, իսկ դրանց հիման վրա ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակվել են:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գևորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին առաջադրվել են մեղադրանքներ, ևս երկու անձի՝ Հրայր Գյոնջյանին և Գարիկ Չիլինգարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Քրեական գործով նշանակվել է դատահաշվապահական և դատատնտեսագիտական  համալիր փորձաքննություն։   Հիշեցնենք, որ 2016 թ. մարտի 22-ին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով ձերբակալվել էր երեք մարդ: Նախնական քննությամբ պարզվել էր, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թթ. ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդե հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիքե անվամբ կեղծ ծրագիր և դրա շրջանակում գործողություններ կատարելու պատրվակով ստացել և հափշտակել են  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles