Արմինֆո. «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկեկլու համար Վանաձոր համայնքի ավագանու խորհրդի «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է:
Ինչպես հաղորդել է Գրիգորյանը, ինքն անձամբ հետ է վերցրել Փելեշյանի դեմ բողոքը, քանի որ նա «խորապես փոշմանել է կատարածի համար և ներողություն է խնդրել»:
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունից անմիջապես հետո ՀՎ-ից քաղաքապետի պաշտոնի թեկնածու Արկադի Փելեշյանը գնացել էր «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության գրասենյակ և ծեծել էր Գրիգորյանին` «փողի դիմաց ՀՀԿ թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնելու համար»: Փաստի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:
ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, այդուհանդերձ, գործը կոծկվել է, որպեսզի Փելեշյանն ու իր կողմնակիցները Վանաձորի քաղաքապետի ընտրություններում գաղտնի փակ քվեարկության ժամանակ սատարեին ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանին:
↧