Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՄԱԿ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Հայաստանում հոմոֆոբիական տրամադրությունների առնչությամբ

$
0
0
Արմինֆո. ՄԱԿ կանանց  նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն քննարկել է համանուն կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի զեկույցը:   ՄԱԿ փորձագետները նշել են, որ Հայաստանում ընդունում են կանանց իրավունքների ընդլայնմանը նպատակաուղղված  օրենսդրական միջոցներ, որոնք ներառում են պետական մարմիններում կանանց բաժնի քվոտաների ավելացում, գենդերային իրավահավասարության վերաբերյալ օրենքի ընդունում, խտրականության դեմ օրենքի մշակում, որը պետքվէ պատրաստ լինի 2017 թվականին: Ինչպես հաղորդել է ՄԱԿ նորությունների կենտրոնը, կոմիտեի անդամները տագնապ են ազդարարել հասարակության շրջանում հոմոֆոբաինական տրամադրությունների առնչությամբ և կոչ են արել նոր օրենքում ներառել սեռական կողմնորոշման և գենդերային նույնականացման հատկանիշներով կանանց նկատմամբ խտրականության արգելք: Փորձագետները մտահոգություն են հայտնել որպես հակաբեղմնավորման միջոց և գենդերային ընտրություն աբորտների կիրառման առնչությամբ: Կառավարական պատվիրակության տվյալներով, Հայաստանում յուրաքանչյուր 115 տղայի հաշվով ծնվնում է 100 աղջիկ: Երկրում սելեկտիվ աբորտնրն արգելված են: Կոմիտեի անդամներին մտահոգում են նաև հայ հասարակության շրջանում լայնորեն տարածված գենդերային կարծրատիպերը և կանանց նկատմամբ  ավանդական հայացքները և, որպես հետևանք, որոշումների կայացմանը կանանց մասնակցության ցածր ցուցանիշները:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles