Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙԲարև Երևան՚ դաշինքը Տարոն Մարգարյանին կոչ է ուժը կորցրած ճանաչել երթուղիները սպասարկող տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման մասին որոշումը

$
0
0

 ՙԲարև Երևան՚ դաշինքը Երևանի Ավագանիների խորհրդում շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված մի փաստաթուղթ:  
Փաստաթղթում Երևան քաղաքի ավագանին ուղերձով դիմում է Երևանի քաղաքապետին`ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքում մայրաքաղաքային  երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների, ավտոբուսների ու տրոլեյբուսների ուղեվարձի սակագնի բարձրացման մասին Երևանի քաղաքապետի որոշումը:

Նշենք, որ ներկայումս քաղաքապետարանի շենքի մոտ, Երևաի կանգառներում և փողոցներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Իսկ քաղաքապետարանում, ինչպես նշում է ԱրմԻնֆո-ի աղբյուրը, ընթանում են քննարկումներ, որտեղ Տարոն Մարգարյանը մտադիր է վերանայել ուղեվարձի սակագինը, 150 դրամից իջեցնելով մինչև 120 դրամ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles