Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում արդեն հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել և ստանալ նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով

$
0
0

 ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին, որոնք այսուհետ կարող են Բանկի բոլոր մասնաճյուղերում դրամական փոխանցումներ իրականացնել և ստանալ նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում: 

ՙ2014 թվականին Բանկի ռազմավարությունն ուղղված է նոր բանկային ծառայությունների և հատապես մանրածախ պրոդուկտների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան Բանկին առավել մոտ գտնվել իր հաճախորդին: Վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք, մեկ անգամ օգտվելով մեր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտներից, այդ թվում նաև Intel Express դրամական փոխանցումների համակարգից, և դառնալով մեր հաճախորդը, շատ արագ կկարողանա գնահատել ՙԱնելիք Բանկ՚-ի հաճախորդը լինելու առավելությունը՚,- տեղեկացրել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, նշելով, որ առաջիկայում Բանկը նախատեսում է առավել ընդլայնել մանրածախ բանկային պրոդուկտների տեսականին: 

Ավելացնենք, որ ինչպես Բանկի կողմից սպասարկվող Anelik և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, Բանկի հաճախորդները կարող են փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles