Արմինֆո. ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է առաջնագծում իրավիճակը սրելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մեղադրանքը:
«Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում, պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում, :
Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է: ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս: Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար», - ասվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե, իբր, հոկտեմբերի 30-ի երեկոյան հայկական զինված ստորաբաժանումները 60 մմ ականանետների, նռնականետների, ինչպես նաև AQS-17 տեսակի ինքնաձիգ նռնականետների և խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ գնդակոծության են ենթարկել ճակատի հյուսիս-արևմտյան ուղղության ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերը:
↧
ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է առաջնագծում իրավիճակը սրելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ մեղադրանքը
↧