Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դավիթ Սարգսյան. Կենսաթոշակային խնայողությունների լիակատար փոշիացման միակ տարբերակը համաշխարհային փլուզումն է

$
0
0

 Պրն.նախարար, կապիտալի շուկայի բազմաթիվ փորձագետներին, ինչպես նաև սովորական քաղաքացիներին այսօր մտահոգում է իշխանությունների կողմից ընտրված երկու կառավարիչ ընկերությունների «լռակյաց» քաղաքականությունը: Նրանք բերանները ջուր են առել, այն ժամանակ, երբ նրանցից որոշակի ակտիվություն են ակնկալում, մասնավորապես, ԶԼՄ-ներում նրանց հաճախակի հայտնվելու ու նրանց տեսլականը պարզաբանելու առումով: Բայց նման բան տեղի չի ունենում: Ինչո՞ւ: Կուզենայինք հասկանալ, թե ինչպիսի՞ն են փոխհարաբերությունները կառավարության և այդ հիմնադրամների միջև: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը նրանց արգելել է երկխոսության մեջ մտնել բնակչության հետ: Մենք կարծում ենք, որ «փողը լռություն է սիրում» սկզբունքը տվյալ պարագայում բոլորովին տեղին չէ, մի շատ պարզ պատճառով, քանի որ դրանք «մեր փողերն են»: 

 

Փոխհարաբերությունների կառուցվածքը հետևյալն է`կուտակային կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է ընտրի կառավարիչ ընկերությանը, այսինքն, ինքնուրույն կերպով կատարի խելամիտ ընտրություն: Ընդ որում, կառավարիչ ընկերությունը չպետք է իմանա, թե ում փողերն է կառավարում: Հետևաբար, հիմնադրամի կառավարչի ընտրությունը տեղի կունենա կենսաթոշակային հիմնադրամների հաշվի փոստային օիպերատորների միջոցով (4 առևտրային բանկեր և ազգային փոստային օպերատորը – խմբ.): Այդ մեխանիզմը մենք չենք մտածել: Կուտակային կենսաթոշակային համակարգը ողջ աշխարհում աշխատում է այդ նույն սկզբունքով, ինչն առավելագույնս բացառում է ապագա կենսաթոշակառուների իրավունքների ոտնահարումը պաշտպանելով այս կամ այն հիմնադրամի մասին արժանահավատ տեղեկատվություն ստանալու նրանց իրավունքը: Այժմ էլ մի փոքր այն մասին, թե ինչպես ընտրվեցին այդ երկու կառավարիչ ընկերությունները: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց մրցույթ, որի արդյունքում ընտրվեցին համաշխարհային անուն ունեցող 15 ընկերություններ: Այնուհետև նրանց ուղարկվեցին համագործակցության համապատասխան առաջարկներ: Մասնակցության պատրաստակամություն հայտնեցին 7 կամ 8 ընկերություններ: Վերջիվերջո ընտրվեց 2 ընկերություն, որպես կենսաթոշակային ակտիվների կառավարման ոլորտի ամենահուսալի և ամենափորձված ընկերությունները: Ընտրության ընթացքում հաշվի առնվեց նաև այդ հիմնադրամների կողմից կիրառվող կենսաթոշակային ակտիվների կառավարման մոդելը, եկամտաբերությունը, որը նրանք ի վիճակի են ապահովել, ինչպես նաև շուկայում ռիսկերի կառավարման արդյունավետությունը:

 

Իսկ այժմ, ինչպես արտահայտվեցիք, կառավարիչ ընկերությունների «լռակյաց» քաղաքականության մասին: Ես համաձայն չեմ նման սահմանմանը: Երբ ես ընտրում էի կենսաթոշակային հիմնադրամը, ես կողմնորոշվում էի բենչմարկ ընկերոթյուններով, իսկ դա բավարար էր ընտրոթյուն կտարելու համար:

 

Հասարակ մարդիկ հազիվ թե գիտեն, թե ինչ բան է բենչմարկետինգը: Այդ հասկացության իմաստին չեն տիրապետում, հավատացեք, նույնիսկ Հայաստանի տնտեսական բուհերի շրջանավարտները:

 

Ձեր պահանջները պետք է ուղղվեն կառավարիչ ընկերությունների ղեկավարներին, քանի որ ֆինանսների նախարարությունը կենսաթոշակային ակտիվների կառավարման ոլորտի վերահսկիչ մարմին չի հանդիսանում: Կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում նախարարության գլխավոր խնդիրներից մեկը հիմնադրամների ներդրումային քաղաքականության նկատմամբ վերահսկողությունն է: Ֆինանսների նախարարությունում բացվել է միասնական հաշիվ, որտեղ կհավաքվեն աշխատող բոլոր քաղաքացիների կենսաթոշակային վճարները: Այնուհետև նախարարությունն այն կհամեմատի գործատուների հաշվետվությունների հետ, որից հետո կենսաթոշակային վճարները կփոխանցվեն ապագա կենսաթոշակառուների անհատական հաշիվներին, որի ռեեստրը վարում է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան: Այդ գերատեսչությունը պատասխանատվություն է կրում նաև երաշխիքային հիմնադրամի գործունեության համար, բայց մենք պատասխանատու չենք կառավարիչ հիմնադրամների PR քաղաքականության համար:

 

Հավանաբար նրանց միջև գոյություն ունի շուկան 50-50% կիսելու վերաբերյալ «կարտելային դավադրություն»: Այդ լռությունն առաջացնում է մեր քաղաքացիների արդարացի մտահոգությունները`կենսաթոշակային ակտիվների հնարավոր փոշիացման առումով, ընդ որում, ոչ միայն հիփերինֆլյացիայյի կամ դեֆոլտի տեսքով առաջացած ֆորս մաժորների արդյունքում, այլ նաև ստագնացիոն տնտեսության պայմաններում դրանց արժեզրկման առումով: Այդ մտահոգություններն առայժմ, չնայած, հիփոթետիկ բնույթի են, այնուամենայնիվ, ունեն իրական տնտեսական հիմք, ինչպես նաև կապված են կենսաթոշակային բարեփոխումների երկարաժմկետ արդյունքի հետ: Չէ՞ որ արդյունքը պարզ կլինի միայն չորս տասնյակ տարիներ անց…

 

Խորհրդային տարիներին մեր ծնողներն իրենց խնայողությունները պահում էին Խորհրդային Միության խնայդրամարկղներում: Այդ բոլոր խնայողութոյւնները, ինչպես գիտեք, արժեզրկվեցին: Դրա համար էլ բոլոր քաղաքացիներին անհրաժեշտ է ապագա կենսաթոշակների պահպանման նկատմամբ ունենալ վստահություն: Այսպես, այսօրվա համակարգը սկզբունքայնորեն տարբերվում է խորհրդայինից, այն չի կարող պարզապես պայթել: Մենք-Դուք, ես կամ մեզնից որևէ մեկը չենք կարող կորցնել այդ կենսաթոշակային խնայողությունները:

 

Խոսքը գնում է, մասնավորապես, դրամայի՞ն խնայողությունների մասին..

 

Կարևոր չէ, թե այդ խնայողությունները դրամային են, թե արտարժութային: Ինչպես կուզեք: Մեր և ձեր ապագա կենսաթոշակները չեն պահվելու կառավարիչ ընկերությունների հաշիվների վրա:

 

Դրանք կպահվեն անհատական հաշիվների վրա, բայց կկառավարվեն, այնուամենայնիվ, կառավարիչ ընկերությունների կողմից…

 

Բանն անգամ դրանում էլ չէ: Մեր բոլոր խնայողությունները կներդրվեն բաժնետոմսերում, պարտատոմսերում և այլ տեսակի, աշխարհում գոյություն ունեցող հազարավոր տեսակների արժեթղթերում: Դա նշանակում է, որ եթե որևէ երկրում, այդ թվում նաև Հայաստանում, սկսվի տնտեսական ճգնաժամ, դա չի նշանակում, որ այդ ճգնաժամը կլինի նաև աշխարհի մյուս երկրներում:

 

Ձեր նկատողություններն ակտուալ են խնայողութոյւնների այն մասին առումով (40%), որոնք կներդրվեն օտարերկրյա ընկերությունների և կառավարությունների արժեթղթերում: Բայց չէ՞ որ առաջին մի քանի տարիներին խնայողությունների հիմնական ծավալը կներդրվի հայրենական գանձապետարանային արժեթղթերում: Իսկ անցած համաշխարհային ճգնաժամի պատմությունը, որն ուղեկցվեց տոկոսադրույքների անկումներով և արևմտյան բարձր «հուսալիություն» ունեցող թողարկողների «կործանումով», բնականաբար, ապակողմնորոշում է բնակչությանը:

 

Դրանք Ձեր անձնական ենթադրություններն են: Իրականում, կառավարիչ ընկերությունների ներդրումային քաղաքականության շրջանակներում մշակվել է ռիսկերի կառավարման մի շատ բարդ մեխանիզմ: Դա նշանակում է, որ կենսաթոշակային ակտիվները կներդրվեն ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների պարտատոմսերում, ինչպես նաև մասնավոր ընկերությունների արժեթղթերում, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա: Եվ երբ այդ թողարկողներից մեկը հայտնվի դեֆոլտի եզրին, ապա հարյուրավոր մուս թողարկողները, հակառակը, կսկսեն աճել:   Կենսաթոշակային խնայողությունների լիակատար փոշիացման միակ հնարավոր տարբերակը համաշխարհային փլուզումն է, երբ պայթի ողջ երկրագունդը:

 

Ի՞նչ եք կարծում, 5% կենսաթոշակային վճարները մեծ թիվ չի՞ մեր քաղաքացիների համար: Չէ՞ որ բազմաթիվ ավելի զարգացած երկրներում այդ տոկոսը մերից ցածր է:

 

Այդ տոկոսը հաշվարկվել է տնտեսական երկարաժամկետ կանխատեսումների, ինչպես նաև մաթեմատիկական լուրջ և բարդ հաշվարկերի հիման վրա: Ընդ որում, կառավարության կողմից սահմանվել է մեկ հիմնական նպատակ` կենսաթոշակների չափը հասցնել միջին աշխատավարձի 40%-ին: Երկրորդ նպատակը կայանում է նրանում, որպեսզի կենսաթոշակի չափը գերազանցի սպառողական զամբյուղի մակարդակը: Այդ նպատակներին հասնելու համար կենսաթոշակային վճարների չափը պետք է կազմի հատկապես 5%: Ապագա կենսաթոշակը կուտակելու այլ խելամիտ այլընտրանք գոյություն չունի: Չէ՞ որ մենք չենք կարող վերցնել և բարձրացնել եկամտահարկը, ինչպես դա արեցին, օրինակ, Ֆրանսիայում:

 

Կյանքի մակարդակը Ֆրանսիայում բոլորովին այլ է:

 

Որովհետև ֆրանսիացիները բարձր հարկեր են վճարում, ինչի շնորհիվ էլ ստանում են բարձր կենսաթոշակներ: Դուք համաձա՞յն եք վճարել բարձր հարկեր: Ես համաձայն չեմ և շատերն էլ համաձայն չեն լինի: Այժմ հարց, իսկ կարելի՞ է արդյոք բարձր կենսաթոշակ վճարել առանց հարկային բեռը մեծացնելու: Այդ հարցն ունի ընդամենը մեկ պատասխան` ոչ, դա անհնար է, քանի որ մեզ մոտ, ինչպես և Եվրոպայում, բնակչությունը ծերանում է, իսկ ծնելիությունն ընկնում է: Եվ դա այսօրվա, երեկվա կամ 10-ամյա վաղեմության ֆենոմենը չի: Դեռ 70-ական թվականներին ծնելիությունը Հայաստանում կտրուկ ընկավ: Ինչն էլ բերեց աշխատողների ու կենսաթոշակառուների միջև այսօր գոյություն ունեցող յուրօրինակ դիսբալանսին, քանի որ այսօր մեզ մոտ աշխատողների ու կենսաթոշակառուների թվաքանակը հավասարվել է, իսկ այդ հարաբերակցությունը, իդեալում, պետք է կազմի 3-ը 1-ին, այսինքն, մեկ կենսաթոշակառուին պետք է ընկնի 3 աշխատող: Ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ խելամիտ ելքը կնսաթոշակային բարեփոխումն է: Եթե մենք հրաժարվենք դրանից, ապա 10-15 տարի անց երկիրը կհայտնվի ֆինանսական փլուզման առջև, ինչպես դա տեղի է ունենում բազմաթիվ երկրներում:

 

Բայց չէ որ մեծ կենսաթոշակներ կարելի է երաշխավորել միայն դինամիկ զարգացող տնտեսության, նոր աշխատատեղերի ստեղծման, ծնելիության խթանման և ինչպես նաև բազմաթիվ այլ պայմաններում: Հարցը նրանում է, թե ի վիճակի՞ են արդյոք այսօրվա, վաղվա կամ հետագայի կառավարությունները ժողովրդին երաշխավորել երկարաժամկետ իրական տնտեսական աճ: Չէ՞ որ ճգնաժամերն անխուսափելի են: Ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ ցիկլների տեսության մասին:

 

Կենսաթոշակային բարեփոխումը երաշխավորում է տնտեսական զարգացում:

 

Եթե այն կազմակերպվի գրագետ ձևով…

 

Այդ մոդելի վրա աշխատել են աշխարհի լավագույն ուղեղները:

 

Ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ կենսաթոշակային կուտակային մոդելով շատ երկրներ կենսաթոշակների վճարման դժվարություններ ունեն: Նրանք այդ նպատակով ստիպված են լինում ծախսել բյուջետային միջոցները, օրինակ, Ուրուգվայը:

 

Դուք բերումեք մի երկրի օրինակը, որտեղ բարեփոխումը հաջողված չէր, բայց չեք նշում պատճառները: Մի երկրում պատճառ է հանդիսացել կենսաթոշակային վճարների չափը, որը քաղաքական ընդհարումների հետևանքով նվազեցվել է: Մյուսում պետծառայողները և զիվորականները մի քանի անգամ ավելի մեծ կենսաթոշակներ են ստացել, քան մասնավոր հատվածում աշխատող քաղաքացիները: Այսինքն, յուրաքանչյուր երկրում առկա է եղել որոշակի պրոբլեմ, որն էլ կանխորոշել է բարեփոխոմների անհաջողությունը:

 

Բայց եթե խոսում ենք պրոբլեմներից, ապա Հայաստանում դրանք անպակաս են…

 

Բացառվում է: Երբ մենք մշակում էինք կուտակային համակարգի մոդելը, մենք ներգրավեցինք տարբեր երկրնրի լավագույն մասնագետներին: Դ մեզ օգնենց հաշվի առնել հնարավոր բոլոր պրոբլեմներն ու ռիսկերը:

 

Այդ 5 տոկոսների պատճառով չե՞նք բախվի արդյոք սպառողական պահանջարկի անկմանը:

 

Ոչ: Քանի որ աշխատավարձերը Հայաստանում ինդեքսավորված են:

 

Դուք, հավաբար, նկատի ունեք պետծառայողների՞ աշխատավարձերը: Մասնավոր հատվածին պետությունը չի վճարում:

 

Ես նկատի ունեմ և պետծառայողների, և թե մասնավոր հատվածում զբաղված քաղաքացիների աշխատավարձերը: Վերադառնամ սպառողական պահանջարկի վերաբերյալ Ձեր հարցին: Հարցը նրանում է, թե տնտեսական զարգացման ո՞ր մոդելն է հանդիսանում ամենաարդյունավետը երկարաժամկետ հեռանկարում` սպառման ավելացման մոդելը՞, թե՞ տնտեսությանն ուղղված ներդրումների մոդելը: Այսօր Հայաստանում ձևավորված չէ երկար փողերի ինստիտուտը, հետևաբար, տնտեսության զարգացման երկրորդ մոդելը մեզ մոտ չի կիրառվել, իսկ դրա փոխարեն տնտեսությունը զարգացել է սպառողական պահանջարկի մեծացման հաշվին: Այժմ այն մասն, թե ինչում է կենսաթոշակային բարեփոխման յուրահատկությունը: Մենք մեր ֆինանսների մի մասն ուղղում ենք երկար փողերի ինստիտուտի ստեղծմանը, որը կապահովի տնտեսական կայուն աճ, ընդ որում, ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ հեռանկարում: Բոլորս էլ 20 տարով հիփոթեքային վարկեր ենք ցանկանում, 7 կամ 5% տոկոսադրույքով: Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս գտնել ֆինանսավորման աղբյուրներ:

 

Իջեցնել գոնե երկրի ռիսկը…

 

Ինչպե՞ս: Երկարաժամկետ ֆինանսավորման աղբյուրների բացակայության հարցը մնում է բաց, իսկ կենսաթոշակային բարեփոխումը միակ մեխանիզմն է, որը թուլ է տալիս լուծել այն: Եթե մենք չկարողաանք մեր երկրի շրջանակներում ձևավորել երկար փողերի ինստիտուտ, մեր աշխատավարձի հաշվին, ապա մենք երբեք չենք կարողանա կառուցել ֆինանսապես կայուն զարգացող տնտեսություն: Դուք համաձա՞յն եք ստանալ այնպիսի կենսաթոշակ, ինչպիսին այսօր ստանում են Ձեր ծնողները: Ես համաձայն չեմ:

 

Չէ՞ որ բարեփոխմանը, որպես այդպիսին, ոչ ոք դեմ չէ: Բայց աբսուրդ է այսօրվա պայմաններում այն իրականացնելը, երբ տնտեսությունն իրականում լճացման մեջ է, իսկ արդյունաբերական արտադրություն իրականում չկա, երբ հազարավոր աշխատաձեռքեր և կարևորը` ուղեղներ, ամեն ամիս լքում են հայրենի երկիրը, համարելով այն կյանքի համար ծայր աստիճան ոչ պիտանի ու անհարմար:

 

Հայաստանի տնտեսությունը լճացման մեջ չի, այն աճում է, իսկ մեր արդյունաբերությունը վերջին 4 տարիներին աճում է կատաղի տեմպերով: Բավական է, պարզապես, դիմել վիճակագրությունը:

 

Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք արդյունաբերություն, դա ինչի՞ արտադրությունն է:

 

Օրինակ, մետաղների:

 

Բայց չէ՞ որ դա հանքի ստացում է, իսկ դրա գինը ճգնաժամային անկումից հետո սկսել է աճել, ինչն էլ արտացոլվել է Ձեր կողմից հիշատակված վիճակագրության մեջ: Անգամ մետալուրգիայի ոլորտում կամ վաճառում ենք հանքանյութը, կամ էլ, լավագույն դեպքում, խտացնում այդ հումքը:

 

Ես շարունակեմ ցանկը: Այնուհետև հաջորդում է` գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, դեղագործական ապրանքների արտադրությունը: Մեզ մոտ վերջին 3 տարիներին դեղագործական ապրանքների արտադրությունը տարեկան աճում է 30%: Դրան էլ ավելացնենք կոնյակի և գինու-օղու արտադրությունները:

 

Կապիտալի շուկայի փորձագետներն անհեթեթ ու անբնական են համարում, որ կառավարությունը յուրաքանչյուր քաղաքացու կենսաթոշակային վճարներին իր կողմից ավելացնում է ևս 5%, իսկ այնուհետև, փաստորեն, դրանք պարտքով վերցնում է պետպարտատոմսերի թողարկման միջոցով: Չի՞ ավելացնի արդյոք այս հանգամանքը բյուջեի ծանրաբեռնվածությունը:

 

Ինչ-որ մասը մենք ներդնում ենք պետական պարտատոմսերում, բայց հետագայում այդ մասնաբաժինը կնվազեցվի: Հետևաբար, այստեղ անոմալիաներ չկան:

 

Երեք տարի առաջ Հայաստանում կազմակերպվեց ֆորում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխմանը: Ֆորումին մասնակցեցին նաև ղազախստանցի փորձագետները: Նրանք հայ ռեֆորմատորներին մեծապես խորհուրդ տվեցին չկրկնել ղազախստանյան սխալները և բարեփոխումները չկապել ֆոնդային շուկայի հետ: Դրա փոխարեն նրանք առաջարկեցին կենսաթոշակային ակտիվներն ուղղել տնտեսության իրական հատվածին:

 

Այն ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, բոլորովին այլ պատմություն է: Հենց որ մենք սկսենք ֆինանսավորել տնտեսության իրական հատվածի առանձին ներդրումային նախագծերը, մեր և ձեր խնայողությունների ռիսկայնությունը կտրուկ կբարձրանա, այդ թվում նաև խնայողութոյւնների ցածր դիվերսիֆիկացման հետևանքով:

 

Ներդնելով արժեթղթերում, մենք նույնպես ռիսկի ենք գնում: Ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական փորձագետները մինչև օրս գլուխ են ջարդում, թե ի՞նչ կլինի այն մարդկանց կենսաթոշակային ակտիվների հետ, եթե նրանք կենսաթոշակի գնան ճգնաժամի ժամանակ:

 

Այ դա, թերևս, ամենակարևոր հարցն է: Այսինքն, երկարաժամկետ հեռանկարում մեր և ձեր կենսաթոշակային խնայողությունների դեֆոլտի հավանականությունը զրոյական է: Իսկ կարճաժամկետ հեռանկարում մենք կարող ենք բախվել այնպիսի պրոբլեմների, երբ ճգնաժամի ընթացքում կենսաթոշակի անցած քաղաքացիները կարող են կրել վնասներ: 

 

Եվ ի՞նչ պետք է անեն այդ մարդիկ:

 

Դրա համար էլ գոյություն ունի երաշխիքային հիմնադրամը: Այդ հիմնադրամի միջոցների հաշվին կփոխհատուցվեն մեր քաղաքացիների ինֆլացիոն կորուստները, ընդ որում, միագումար տսքով:

 

Բայց արդարացի չէ ծածկել միայն պաշտոնական, այսպես կոչված, հաշվարկային ինֆլացիան, երբ խոսքը գնում է այնպիսի աղքատ երկրի մասին, ինչպիսին Հայաստանն է, որտեղ առաջին անհրաժեշտոթյան ապրանքները կազմում են ընտանեկան բյուջեի մոտ 80%-ը:

 

Սպառողական զամբյուղում, վստահեցնում եմ Ձեզ, այդ ամենը հաշվի է առնված:

 

Շնորհակալություն հարցազրույցի համար:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles