Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Գյուղատնտեսության նախարարը դեմ չէ քննարկել ՀՀԿ-ին անդամագրվելու առաջարկը` եթե այն ստացվի

$
0
0
Արմինֆո.«Ի՟նչ վատ բան կա դրանում, որ կառավարող ՀՀԿ-ն ցանկանում է ինչ-որ բան բարելավել երկրում», - հարց է տվել գյուղնախարար Իգնատի Առաքելյանը` հոկտեմբերի 27-ին կառավարության նիստից հետո անդրադառնալով այն ակնարկին, որ Գյուղնախարարության հաջող գործունեության դեպքում արդյունքը «կսեփականաշնորհի» ՀՀԿ-ն:   Նախարարի ասելով, ինքը կանդամակցի ՀՀԿ-ին, եթե նման առաջարկ ստանա, ու եթե դա նպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Ընդ որում, Առաքելյանը նշել է, թե ՀՀԿ-ից հրավեր չի ակնկալում:   Նշենք, որ Իգնատի Էդուարդի Առաքելյանն ավարտել է Երևնանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Ավելի վաղ աշխատել է Երևանի կոնյակի գործարանում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թվականին ԵԿԳ-ում` որպես հաշվապահ, հետո` գլխավոր հաշվապահ: 2006 թվականին զբաղեցրել է ֆինանսվարչարարական հարցերով տնօրենի պաշտոնը, 2009 թվականին նշանակվել է ԵԿԳ տնօրենի տեղակալ, 2015 թվականին` տնօրեն:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles