Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

$
0
0
Արմինֆո. Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:   Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետ Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն  այցելել է Հայոց Ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը, գրառում  կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles