Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վարչապետ. ՀՀ կառավարության առաջնային խնդիրն արդար, հասկանալի և մրցակցային պայմանների ստեղծումն է

$
0
0
Արմինֆո. ՀՀ կառավարության առաջնային խնդիրն առաջիկա երեք տարում արդար, հասկանալի և մրցակցային պայմանների ստեղծումն է, որոնք շարժիչ ուժ կհանդիսանան երկրի առաջընթացի համար: Այդ մասին հոկտեմբերի 20-ին խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:   Նրա խոսքով, օրինապահ գործարարը պետք է պաշտպանված զգա իրեն երկրում: Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է իրականացնել կառավարման համակարգի և տնտեսության վիճակի հստակ ախտորոշում: ՙ Մենք իրապես այսօր տնտեսության վիճակի ախտորոշման կարիք ունենք՚,- ասել է Կարեն Կարապետյանը:   Նա ավելացրել է, որ երկիրն արմատական բարեփոխումների կարիք ունի:  Ըստ որում՝ գործադիր մարմինը մտադիր է այդ գործընթացը սկսել իրենից:  ՙԿառավարության պաշտոնական կայքում կտեղադրենք տեղեկատվություն աշխատակազմի այն պատասխանատուների մասին, որոնց միջոցով բիզնեսը կարող է իրեն հուզող հարցերն ուղղել Վարչապետին։ Վստահ եղեք, որ որևէ դիմում անարձագանք չի մնա՚,- ասել է Կարեն Կարապետյան: Նա ընդգծել է, որ բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ներկայացնել նոր կառավարման համակարգ, որում որոշիչ գործոն կհանդիսանա պրոֆեսիոնալիզմը:   Վարչապետը կոչ է արել չհամեմատել Հայաստանում բարեփոխումները այս կամ այ երկրում անցկացվող բարեփոխումների հետ: ՙԻդեալական համակարգեր չկան՚,- նշել է վարչապետը: Նրա խոսքով, պետության խնդիրն է շուկայի բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ապահովելը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles